Խոշոր հրդեհ` կաշվի գործարանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Կաշեգործների փողոցի նախկին կաշվի գործարանում այսօր՝ օգոստոսի 13–ին, բռնկված հրդեհը մեկուսացվել է։ ԱԻՆ–ից տեղեկացանք, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։05-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի եւ Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը եւ Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի օպերատիվ խումբը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կաշվի գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել, 3 ժամից ավելի է՝ հրշեջները պայքարում են կրակի դեմ։
Մանրամասները՝ տեսանյութում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



