Թուրքիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 31-ի
ՎԻԴԵՈԹուրքիայի Սև ծովի ափամերձ Կաստամոնու և Սինոպ նահանգներում տեղատարափ հեղեղումների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 31 -ի: Հայտնում է Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը։
«Կաստամոնուում սելավների և ջրհեղեղների հետևանքով մահացել է 29 մարդ, երկուսը մահացել են Սինոպում, մեկն Բարթինում անհետ կորած է համարվում»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Բնական աղետի տարածքում տարհանվել է ավելի քան 1700 մարդ: Շուրջ 300 բնակավայր մնացել է առանց էլեկտրականության: Կամուրջների քանդման և ճանապարհների վնասվելու պատճառով բնական աղետի տարածքում մի շարք մայրուղիներում, այդ թվում ՝ Բարթին-Կարաբյուկ ավտոճանապարհին, երթևեկությունն արգելափակվել է:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



