«Ես իմ հոր աղջիկն եմ։ Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն իմ ընտանիքի եւ ծնողներիս համար, լույսի մեջ մնան հավերժ»․ Նազենի Հովհաննիսյան
ԼԱՅՖԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի զգեստ է կրում։ Նազենին հավաքել է մազերն ու երեկոյան շպար նախընտրել։ Հրապարակմանը կից հաղորդավարուհին գրել է․
«Երբ փոքր էի ես շատ նման էի հայրիկիս... հիմա նայում եմ ինձ, ու հասկանում եմ, որ անգամ շուրթերը զուսպ սեղմելիս մայրիկիս պես եմ անում(, երբ բարկանում էր «բանտիկ էր» անում, որ բան չասի...) որ ժեստերիս մեջ շատ եմ նմանվել, լռելով եմ սկսել նմանվել....
Հետաքրքիր բան է գենը... և վստահաբար շատ կարևոր է, որ քո շարունակության մեջ՝ քո բալիկի մեջ, տեսնես նրան՝ ում սիրում ես ... ու հիշես, որ գենետիկական ժառանգությունը դրսևորվելու է ապագա սերունդներում: Ու մտածված լինես:
Հ.Գ. Ես մեր տան երեխաների մեջ էլ հստակ տեսնում եմ ով է իր պապիկին քաշել, կամ ով՝ տատիկին... մայրիկից ինչքան ունի, թե՞ հոր աղջիկն է )...
Ես իմ հոր աղջիկն եմ, ու ինչքան լավ է, որ եվրոպացու գեղեցկագույն արտաքինով, ազնվական հայի կանաչ աչքերով ու առողջ, ՁԻԳ, ու շատ մաքրակենցաղ ու պատասխանատու մարդ էր հայրս, թե չէ ինձ մի պահ պատկերացրի մեեեեեծ փորով ( էն, որ չի թողնում կոշիկի կապիչը կապես) , գոռգռացող, տաբատը մի տեսակ վատ նստած, բարձր խոսող, հայկական մուննաթն անպակաս,հոխորտացող դեմքով՝ ամբողջ մարմինը պոտենցյալ «թրաշ» -ով, դրսի «բիսեդկում» նարդի խաղացող ու ինձ՝ ենթադրենք իր 7 տարեկան դստերը սիգարետի հետևից խանութ ուղարկող։
Հ.Գ. Ամեն օր փառք եմ տալիս Աստծուն իմ ընտանիքի և Ծնողներիս համար( լույսի մեջ մնան հավերժ)!!!!»։
Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի, երկար զգեստ էր կրում։ Նազենին հավաքել էր մազերն ու կերպարն ամբողջացրել աքսեսուարով՝ ժամացույց։ «Երեւանը: Նորքի բարձունքը: Մայրամուտն ու Հորիզոնը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։