Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սարգսյան-Ալիև բանակցություններ՝ արյունոտ շաբաթվա ավարտին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևն արդեն Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում էին և հաշված ժամեր էին մնացել նրանց բանակցություններին, Ադրբեջանը ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը, որը մեր կողմից կանխվեց՝ մեր բանակի մեկ և հակառակորդի երկու զինվորի մահվան գնով:
Ավարտվող շաբաթը հրադադարի հաստատումից հետո, արյունոտներից ու մահաբերներից մեկն էր՝ հակառակորդի կողմից ծանր զրահատեխնիկայի կիրառմամբ:

Այս ամենը հուշում էր, որ Սարգսյան-Ալիև հանդիպումն անպտուղ է լինելու՝ բանակցային գործընթացի առաջընթացի, հակամարտության կարգավորման բովանդակության տեսանկյունից: Այդպես էլ կա: Երկու նախագահների հանդիպմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցուպատասխանը լրագրողների հետ: Դրանում «կարմիր թելի» պես մատնանշվում էր Բաքվի դեստրուկտիվ քաղաքականությունը: Եթե Սարգսյանն ու Ալիևն ինչ-որ բան պայմանավորված լինեին, այլ կլինեին նաև Նալբանդյանի շեշտադրումները:

«Կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում»,- Նալբանդյանի երկար հարցազրույցում ամենաբովանդակայինն ու բանակցությունները բնորոշողը հենց այս նախադասությունն է:

Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լավատես է, ու խոսում է Սարգսյան-Ալիև հանդիպման ավարտին բարձրացված բաժակաճառի մասին: Սակայն թվիթերյան գրառումը դիվանագետի ցանկությունների արտացոլումն է, որն անդառնալիորեն հեռու է իրականությունից:

Հակամարտության կողմերն ունեն տրամագծորեն հակադիր պատկերացումներ կարգավորման գործընթացի, Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ և ռացիոնալ կոմպրոմիսը տեսանելի չէ: Համանախագահ երկրները չունեն ճգնաժամի հաղթահարման կոնկրետ դեղատոմս, նաև հակամարտության կողմերին զսպող գործիքակազմ: Տարածաշրջանում հասունանում է տևական լարվածություն՝ ռուս-թուրքական հակադրության տեսքսվ, ինչը բացասաբար է անդրադառնում ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա: Էլ չասած՝ միջազգային հակադրության մասին, որն իր լոկալ դրսևորումն է ունենում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
Սրանք իրողություններ են, որոնք չեն կարող անտեսվել պրակտիկ քաղաքականության տեսանկյունից: Ու առավելագույնն, ինչի շուրջ Բեռնում կարող էին պայմանավորվել Սարգսյանն ու Ալիևը՝ սահմանային լարվածության թուլացումն ու լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելն է: Դա արդեն մեծ ձեռքբերում կլինի:

Բայց նույնիսկ այս հարցում' հոռետեսական զգացողություն կա. վտանգ, որ երկու նախագահների նոր հանդիպումը կարող է արդեն ժամանակավրեպ լինել:

Տա Աստված, Բեռնի հանդիպումը խաղաղություն բերի, բայց ականջներիս մեջ ավելի ուժգին են որոտում թնդանոթային հարվածները...:

Սուրեն Սուրենյանց

Պենտագոնը հաստատել է, որ Հեգսեթը կմնա իր պաշտոնում Սամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. Վարդեւանյան Բրազիլիայում ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է ծեծկռտnւքnվ և 53 կարմիր քարտով Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել են Մոսկվային վառելիք մատակարարող նավթավերամշակման գործարանի և Ռյազանում Wildberries-ի պահեստի վրա Այսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանԻնչպե՞ս թույլ չտալ տնտեսական կոլապս. «Փաստ»Սամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Կառուցիր տունդ՝ առանց լրացուցիչ գույք գրավադրելուՉԼ. «Ֆեներբահչե»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում նավթատար լցանավերի հրդեհման մասին Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին «Ամեն հայր, որ մնա տանը, բա ո՞վ է մեր հայրենիքը պաշտպանելու». կամավորական Հրաչյա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... տասն ամիս անց. «Փաստ»Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել Կարապետյանին