Գյումրիում բախվել են «Toyota»-ն ու «Volkswagen»-ը. վերջինս կողաշրջվել է. կա 2 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:30-ի սահմանում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 24-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած «Toyota» մակնիշի և 19-ամյա Հունան Կարապետյանի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով «Volkswagen»-ի վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ «Toyota»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մ. Հ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



