Պուտին. Եվրոպան չպետք է պարզապես հետեւի ԱՄՆ-ի ցուցումներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Ռուսաստանը չի ակնկալում, որ Եվրոպան կհրաժարվի իր հյուսիսատլանտյան կողմնորոշումից, բայց ճիշտ կլիներ, եթե Եվրոպան պարզապես չհետեւեր ԱՄՆ-ի ցուցումներին, այլ մասնակցեր որոշումների կայացմանը: Россия 1 հեռուստաալիքի եթերում Սաիդա Մեդվեդեւայի փաստագրական ֆիլմում այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլիներ, որպեսզի Եվրոպայի մեր գործընկերներն ամեն դեպքում մասնակցեին գոնե որոշումների մշակման գործընթացին»,- ասել է Պուտինը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա ընդգծել է, որ հարկավոր է ղեկավարվել կա՛մ սեփական ներքաղաքական շահերով, կա՛մ պետության շահերով: «Իսկ ինձ թվում է, գուցե ես սխալվում եմ, թող իրենք ինձ այլ բան ասեն, որ եվրոպական երկրների շահը ե՛ւ տնտեսական, ե՛ւ քաղաքականության ոլորտներում, ե՛ւ ահաբեկչության դեմ պայքարում ջանքերը միավորելն է»,- հավելել է Ռուսաստանի ղեկավարը:



