Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դերասան Գևորգ Գրիգորյան մեկ ամսից կմեկնի սահման՝ մինչև Ղազանչեցոցի ազատագրելը

ԼԱՅՖ

Դերասան Գևորգ Գրիգորյանը, ով 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրից առաջնագծում է եղել, ֆեսբուքյան իր էջում գրառում է արել․

«Բաց նամակ բոլորին, ովքեր իմ պես մոլորվել են, կորցրել հավատը, իմաստը ու հպարտությունը»,-այսպես է վերնագրել իր գրառումը դերասանը։

«Բոլորի նման, ես էլ չեմ հասկացել ինչ ունեմ, մինչև չեմ կորցրել։ Ծեծված բառեր են, բայց ապրած ու ճիշտ։

Ունեցել եմ երազանքներ, միշտ եղել եմ շարժի ու աղմուկի մեջ, քամել եմ կյանքս անհոգ , աննպատակ ու անպատասխանատու։

Հայրենիքը սիրել եմ առանց խորության, երգերով, լսած պատմություններով ու գրքերով, առանց էդ բառը զգալու, առանց գինը հասկանալու։

Շուտով կլրանա պատերազմի սկսվելու մեկ տարին, տարի, որ սառել էր անպատասխան հարցերի, ցավի, անվերջ կրկնվող հիշողությունների, սարսափ երազների, ալկոհոլի ու դատարկության մեջ։

Ես փակում եմ այդ տարին, Իմ նոյեմբերի 9-ը վերջանում է։ Այսուհետ ես դադարում եմ լինել պարտված բանակի զինվոր, ես առհասարակ դադարում եմ լինել պարտված, ես ընտրում եմ անվերջ պայքարի ճանապարհը, Ճանապարհ, որն ինքնին նպատակ ու երազանք է դառնում, որը տեղով իմաստ է։ Կյանք որը կտրվելուց չի անվանվի «երազանքները կիսատ մնացին»։

Եթե մենք մնանք պարտվածի հոգեբանությամբ, տղեքի զոհը իմաստը կորցնում է, մենք չենք պարտվել, մեզ արյունով դաս է տրվել, ու եթե այդ դասից ոչինչ չքաղենք, համ տղերքն են իզուր զոհվել, համ էլ դատապարտված ենք նորից նույն դասը կրկնելուն։

 

Հեմինգուեյի Ծերունին ու ծովը պատմվածքի մեջ, ծերունին ասում է «ես մարդ եմ, դու կարող ես ինձ սպանել, բայց՝ ոչ հաղթել», ու ես ընտրում եմ այդ ուղղին, ես հրաժարվում եմ բոլոր նախկին երազանքներից, նպատակներից ու ինչ-որ ապագաներից, մենք ապրում ենք մեր տեսակի համար ամենաաղետալի, ամենակրիտիկական ժամանակները, ու կողմնակի, անձնական երազանքները ճոխություն են ու միամտություն: Կամ էլ դրանք պիտի լինեն ուրիշ երկրում՝ մոռանալով ու հրաժարվելով մեր փոքր Հայրենիքից։

Ինչևէ, դա էլ է ընտրություն, բայց ոչ իմ համար։ Փորձեցի, բայց չստացվեց, խաղաղ, բայց օտար երկնքի տակ ես ինձ թափառող շուն էի զգում, ու չկա ավելի անպատիվ բան, քան խղճահարություն առաջացնող պարտված, քոչած զինվորը։ Ես հրաժարվում եմ փախնելուց, մազապուրծ լինելուզ, քոչվոր ու անհայրենիք դառնալուց։ Օտարության մեջ ուրիշի հայրենիքում «դզված» լինելուց։ Երբ մեր տանը ուտելիք, չկար, ոչ մեկ չէր գնում հարուստ հարևանի տունը ապրելու։

Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում նեղացրել եմ, ում հանդեպ անարդար ու սխալ եմ վարվել, ում հիասթափեցրել եմ։ Սրանք էլ ուղղակի խոսքեր չեն, ես իմ սխալները բոլորից լավ գիտեմ։ Ես մաքրում եմ ամեն բան իմ կյանքից, ինչը հին է, ինչը նպատակի չի ծառայում, ինչը անհրաժեշտություն չէ։

Երբ Ղազանչեցոցի գմբեթին խաչ կդրվի, ես զենքս կդնեմ պահարանի հետևը ու կամուսնանամ այդ գմբեթի տակ, և մի օր էդ զենքը կփոխանցեմ որդուս։ Իսկ հիմա ես կգնամ Հորս ոտնահետքերով և Մորս օրհնությամբ:

Սարսափելի ու աննկարագրելի հպարտություն եմ զգում ծնողներիս ու քուրիկիս համար, որովհետև հերս ինձ ու փոքր եղբորս չի խնայել կռվի ժամանակ, ոչ մի վարկյան, ամենավտանգավոր ու անհույս գործողություններին միշտ լսել եմ «Գևոր արի, տեղ ենք գնում»։ Մերս ու քուրս էլ հետ չեն կանչել ու չեն փորձել տանը պահեն, ու հիմա էլ տալիս են իրանց օրհնությունը Հայոց Բանակում ծառայության մտնելու համար։

Մեկ ամսից կլինեմ փոքր եղբորս հրամանատարության տակ սահմանին կանգնած։ Իմ 31 ապրած տարիների ընթացքում, վստահորեն եմ ասում, տեսել ու ապրել եմ ամեն ինչ։ Չկա ավելի հզոր զգացողություն, քան հորդ ու հարազատ եղբորդ շունչը կողքիդ զգալը կռվի դաշտում, ու ես ուզում եմ ապրեմ էտ հզոր զգացողությամբ։ Ոչ մի մոտո քշել, ոչ մի սիրած ավտոմեքենա, նոր իր, ոչ մի քաղաքացիական զբաղմունք,ոչ մի բան նման կրակով չի լցնում սիրտդ։ Արժի 10 անգամ ապրել՝ մի անգամ դա զգալու համար։ Ու ես բացում եմ Նոր կյանքի դուռը, իմաստավորված ու մտածված։

Հայրենիքը հեռվից չի սիրվում, սրճարանից չի սիրվում, հարբած կենացներով չի սիրվում, նման վերաբերմունքից նույնիսկ կինը կթողնի կգնա։ Իհարկե, ես ոչ մեկին ոչինչ չեմ համոզում, չեմ սովորացնում կամ պարտադրում։ Բայց հուշում եմ, որ նման սերը շատ թանկ նստեց արդեն ու կկործանի էն, ինչ մնացել է։

Մայրերը սգում են իրենց կորցրած որդիներին, բայց կենդանի զավակները պարտավոր են իրենց կյանքով արդարացնեն ամեն թափված արցունքի հատիկ, ամեն կաթիլ թափված արյուն, Եռաբլուրի ամեն մի շիրմաքար։

Կորուստներ միշտ եղել են ու կլինեն, ու դրանք են մեզ դաստիրակում, պարտավորեցնում շարունակել քայլել, կռվել, մեռնել ու ապրեցնել։ Մեր աշխարհը էդպես է աշխատել ու միշտ էդպես է լինելու, ով վարդագույն ակնոցով է նայում կյանքին՝ դատապարտված է հիասթափության։ Չկա վերջակետ ոչ մի բանին, պայքարը երբեք չի վերջանում։ Մեր գոյամարտը սկսվել է, իսկ էպիլոգը կախված է յուրաքանչյուրիցս։

Հույսով եմ՝ մտքերս կհասնեն տեղ, ում նեղացրել եմ՝ կներեն։ Ինչ-որ մեկին հետ կպահեն արտագաղթելուց, ինչ-որ մեկին՝ կբերեն հետ Հայրենիք, ինչ-որ մեկին կմտափոխեն ու մենք կհանդիպենք պատահական, սահմանին մի տեղ»,-գրել է Գևորգ Գրիգորյանը՝ հեշթեգով նշելով # մահ_կամ_ազատություն։

Բարի ու անփորձանք ծառայություն։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է