Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ գյուղերի վրա են կրակել, ԱԹՍ-ներ են նկատվել, իրավիճակը համեմատաբար հանդարտվել է. համայնքապետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԳեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակավայրերի ուղղությամբ իրավիճակն այս պահին որոշակիորեն հանդարտվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:
«Հակառակորդը կրակել է Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ գյուղերի ուղղությամբ, բնակիչները ԱԹՍ-ներ են նաև նկատել երկնքում, բայց այս պահին համեմատաբար հանգիստ է»,- նշեց համայնքապետը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը քիչ առաջ հայտնել էր, որ ադրբեջանական զորքերը ինտենսիվ և թիրախային կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ և Նորաբակ գյուղերի վրա, որոնց բնակիչները փորձում են պատսպարվել:
Ըստ Արման Թաթոյանի՝ ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Սոթքի լեռնանցքի ուղղությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



