Հալիձորում 77-ամյա քաղաքացին ընկել է ծառից և մոտ 50 մետր գլորվել ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 18-ին, ժամը 17:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի շենքերից մեկի հարևանությամբ քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում. քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բ․ Ս․-ն (ծնված 1944 թ.) ճանապարհից գլորվել է ձորը (մոտ 50 մ):
Փրկարարները քաղաքացուն հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային վերջինս տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



