«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում 8 ամսական երեխա է մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ տեղափոխված երեխան ժամը 21։30-ի սահմաններում հանկարծամահ է եղել։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամսական Նարե Ս․-ն էր։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



