Տավուշում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (լուսանկարներ)
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՕՊԵԼԱ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, Ազգային պարկ, Պարզ լճի հատված):
Ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այսպես՝ սննդամթերքի պատրաստման, իրացման, մատուցման և պահման տարածքները չեն պահվել մաքուր և նորոգ` հատակը կիսաքանդ բետոն է, որը հնարավոր չէ լվանալ և ախտահանել, պատերի փոխարեն օգտագործվող պաստառները չեն պաշտպանում փոշու, մանրէների, միջատների, կրծողների մուտքը սննդի պատրաստման տարածք:
Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Օպելա» գործունեությունը կասեցվել է՝ մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:



1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



