Ողբերգական դեպք Լոռու մարզում. 36-ամյա տղամարդը ԳԱԶ-53-ի բարձված խոտի վրայից՝ ընթացքում վայր է ընկել և տեղում մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 21-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 20:30-ի սահմաններում, Տաշիր քաղաքից դեպի Բլագադարնոյե գյուղի սկզբնամասում, Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած՝ խոտով բարձված, ԳԱԶ-53 մակնիշի ավտոմեքենան ընթանալիս, խոտի վրա նստած, Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը՝ ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել:
Ընկնելու հետևանքով Ա. Թանգամյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



