Լոռու մարզում 36-ամյա տղամարդն ավտոմեքենայի վրա բարձված խոտի վրայից վայր է ընկել ընթացքի ժամանակ և տեղում մահացել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Տաշիր քաղաքից դեպի Բլագադարնոյե գյուղի սկզբնամասում Դաշտադեմ գյուղի բնակիչ, 36-ամյա Ահարոն Թանգամյանը, ըստ նախնական տեղեկությունների, վայր է ընկել Վանաձորի բնակիչ, 23-ամյա Գարեգին Մանուկյանի վարած «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի վրա բարձված խոտի դեզից և տեղում մահացել է:
Ինչպես տեղեկացում է Shamshyan.com-ը, ավտոմեքենան այդ պահին ընթացքի մեջ է եղել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



