Սիլիկյան թաղամասում երեկվանից կոյուղաջուրը ողողում է փողոցները. «Վեոլիա Ջրից» ասել են՝«շաբաթ-կիրակին կանցնի, կգանք»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆshamshyan.com-ը հաղորդում է, որ երեկվանից հակասանիտարական վիճակ է ստեղծվել Երեւանի Սիլիկյան թաղամասում։ 3-րդ եւ 10-րդ փողոցների խաչմերուկում կոյուղաջուրը դիտահորից դուրս է գալիս ու ողողում ողջ ճանապարհը, որտեղ տիրում է գարշահոտություն։
Կայքի հետ զրույցում բնակիչներն ասել են, որ զանգահարում են «Վեոլիա Ջուր», բայց ոչ մի դրական արդյունք։ «Մեզ պատասխանում են, թե շաբաթ-կիրակին կանցնի, նոր կգանք։ Ստացվում է՝ մենք՝ հարկատուներս, որ վարձերը կանոնավոր մուծում ենք «Վեոլիա Ջրի» համար, շաբաթ-կիրակի մեռյալ սեզոն է։ Ամառվա այս տապին շոգն էլ, որ խեղդում է, հոտից չենք կարողանում ո՛չ փողոց դուրս գալ, ո՛չ էլ տան լուսամուտները բացել»։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



