Ճամբարակի մոտակայքում մեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ սահել դեպի ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 22-ին, ժամը 14։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ սահել դեպի ձորը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ձորից դուրս են բերել «Uaz» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



