Պատերազմի օրերին հայտնի դարձած «խզված ձայնով» տղան՝ Մնացական Ավետիսյանը, ամուսնացել է
ԼԱՅՖԱրցախյան երկրորդ պատերազմի օրերին հայտնի դարձած «խզված ձայնով» զինվորական Մնացական Ավետիսյանը ամուսնացել է։
Հաղորդավար Ժակը՝ Հակոբ Պապիկյանը, լուսանկարներ է հրապարակել Մնացականի հարսանիքից և մակագրել․
«44-օրյա պատերազմի քրոնիկոնում առանձնացող կերպարներ ու դիպվածներ եղան, որ այդ բարդ ու նվիրական ժամանակների հավաքական խորհուրդն են դարձել: Մնացականին հաստա՛տ կհիշեք, մի դրվագ կար, որտեղ նա արդեն խզված ձայնով, հրահանգում էր՝ «համազարկով կրա՛կ»… Ուրեմն, կյանք ու կռվով անցած այս տղան այսօր ընտանիք կազմեց:
Ուրախ էի, որ ի դեմս նրա, մեր պաշտպան տղերքի առջև հոգուս պարտքն իրացնելու հնարավորության ստացա: Երջանիկ լինեք, ձեր սերն՝ ամենակարող ուժով , մոտեցրեց այս հրաշք օրը: Աղոթքներից հյուսված երեկո»։






1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



