Նավթը թանկանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները բարձրանում են անցյալ շաբաթ 7-9 տոկոս անկումից հետո, ինչը ամենաուժեղն էր հոկտեմբերից ի վեր, վկայում են աճուրդների տվյալները, հաղորդում է Prime-ը:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.84 տոկոսով եւ կազմել 65.64 դոլար մեկ բարելի դիմաց, հոկտեմբերյան ֆյուչերսների գինը՝ 1.8 տոկոսով` մինչեւ 66.35 դոլար մեկ բարելի դիմաց: WTI-ի սեպտեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 1.82 տոկոսով եւ կազմել 63.24 դոլար:
Երկուշաբթի նավթի շուկայում գրեթե 2 տոկոս աճ է նկատվում՝ անցած շաբաթ միջինում 7-9 տոկոս անկումից հետո: Ներդրողների հոռետեսությանը նպաստել են տնտեսության վերականգնման հետ կապված մտավախությունները` COVID-19-ի «դելտա» շտամով վարակման դեպքերի աճի պատճառով:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



