Ջրականի (Ջաբրայիլ) շրջանի դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարական մեկ ջոկատով զոհված զինծառայողների աճյունների որոնումներն այսօր իրականացվել են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Դիրքային հատվածում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից օգոստոսի 24-ի դրությամբ տարհանվել է ընդհանուր 1648 աճյուն:
Առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



