Թալինի տարածքում բախվել են Opel-ն ու Ford Transit-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ օգոստոսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 20։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում բախվել են Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և հրշեջ-փրկարարները։
Քանի որ վթարի հետևանքով առաջացել է մեծ խցանում, ուժեղացված ծառայություն է կատարվում, որպեսզի ճանապարհի խցանումը վերանա։ Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



