Ֆինլանդիայի վարչապետ. Թուրքիայի օգնությամբ ԵՄ-ն կարող էր լուծել միգրացիոն հոսքը կանգնեցնելու խնդիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի օգնությամբ Եվրամիությունը կարող էր լուծել միգրացիոն հոսքի դադարեցման խնդիրը: Այս մասին Yle Radio Suomi-ի եթերում հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան:
Նրա խոսքով, ԵՄ-ին անհրաժեշտ կլինի ընդհանուր սահմանային վերահսկողություն, եթե փախստականների հոսքն այլ կերպ կանգնեցնել չհաջողվի: «Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ֆինները վերահսկում են իրենց սահմանները, բայց ներկա իրավիճակում, եթե չհաջողվի վերահսկել միգրացիան, ԵՄ-ն կարող է համատեղ գործողությունների կարիք ունենալ»,- ասել է Սիպիլյան՝ նշելով, որ հասկանում է փախստականների հոսքի առիթով ֆինների անհանգստությունը:
«Մի կողմից, մարդիկ փախչում են պատերազմից, եւ ֆինները նույնպես պետք է օգնեն նրանց: Բայց մյուս կողմից փախստականների հետ երկիր են ժամանում նաեւ նրանք, ովքեր ապաստանի տրադրման չափանիշներին չեն համապատասխանում: Այնպես որ՝ ֆինները մտահոգությունը միանգամայն հիմնավորված է»,- Ֆինլանդիայի վարչապետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:



