Կոտայքում բախվել են Mercedes-ն ու Ivekօ-ն. կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից 2-ը մահացել են: Բախման հետևանքով Mercedes ը վերածվել է մետաղե ջարոդոնի, իսկ վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Կայքը հայտնում է, որ բախման հետևանքով Ivekօ-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև հողաթմբերին և հայտնվել գերեզմաններում, կոտրելով 2-3 տապանաքարեր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաև վնասված գերեզմանատերերի ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք: