Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խաթարված է պետական գերատեսչությունների հասարակական խորհուրդների և ՀԿ-ների համագործակցությունը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռևս 2015 թ.-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ նախարարին կից հասարակական խորհրդի օրինակելի աշխատակարգին»:Հասարակական այս խորհուրդները խորհրդակցական մարմիններ են, որոնց կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց ներկայացվում են կոնկրետ պահանջներ: Հասարակական խորհուրդներ ունեն նաև պետական մյուս գերատեսչությունները:

Վերջին շրջանում տարբեր ոլորտների փորձագետների հետ զրույցներում «Փաստը» հետաքրքիր արձանագրումներ էր կատարել, մասնավորապես, որ հասարակական այս խորհուրդները դադարում են կատարել իրենց հիմնական գործառույթները, փորձագետներին մասնակից չեն դարձնում կարևոր հարցերի քննարկումներին, իսկ երբեմն էլ այդ խորհուրդների աշխատանքները սկսում են այն աստիճանի ձևական բնույթ կրել, որ փորձագետներն իրենք են լքում խորհուրդը, քանի որ նրանց բարձրացրած խնդիրներին լուծում չի տրվում:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը ևս նշում է՝ որոշ գերատեսչությունների հասարակական խորհուրդների հետ համագործակցությունը չի ստացվում, նրանց հետ կապը «կորել է», մինչդեռ այս խորհուրդներում պետք է բարձրացվեն քաղաքացիներին հուզող հարցեր, քննարկումներ լինեն՝ լուծումներ գտնելու ակնկալիքով:

«Հասարակական խորհուրդը ապաքաղաքական, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորման, հասարակական վերահսկողության իրականացման, ինչպես նաև մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների ու ազատությունների ապահովման համար հրամանով ձևավորվող նախարարություններին և տեսչական մարմիններին կից խորհուրդ է, որի գործունեությունը հիմնված է կամավորության սկզբունքի վրա, իսկ նպատակը հասարակության տարբեր շերտերի շահերը ներկայացնելն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը:

Նշում է՝ հասարակական խորհրդի ձևավորումը պետք է ապահովվի քաղաքացիական հասարակության մասնակցությունը պետական կառավարման գործընթացներին՝ այդ կերպ էլ ավելի ամրապնդելով փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորումը:

«Վերջին տարիներին, սակայն, խաթարվել է այդ հանդիպումների պարբերականությունը և արդյունավետ համագործակցության ընթացակարգը: Սա «նպաստում է» մի շարք ոլորտներում լուրջ խնդիրների խորացմանը, քանի որ հանրային նշանակություն ունեցող օրհասական հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքը մնում է չբարձրաձայնված, ինչն էլ հանգեցնում է բողոքների ոչ լիարժեք լուծման: Մեր հասարակական կազմակերպությունը մի շարք նախարարությունների և տեսչական մարմինների հանրային խորհրդի կազմի անդամ էր, սակայն վերջին երեք տարվա ընթացքում խորհրդի նիստեր չեն հրավիրվում ու չեն քննարկվում սպառողների կողմից բարձրացված մի շարք ոլորտային խնդիրներ: Այս հարցի հետ կապված օգոստոսի 18-ին պաշտոնական գրությամբ դիմել եմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին և Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ մեզ հետ աշխատանքներն ու հանդիպում-քննարկումները վերսկսելու առաջարկով:

Մասնավորապես՝ նշել եմ, որ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ն շատ է կարևորում պետական կառույցների հետ սերտ համագործակցությունը և պարբերաբար հասարակական խորհրդի հետ հանդիպումները, քանի որ նման կերպ հնարավոր է դառնում ոչ միայն քննարկել շուկայում առկա խնդիրներն ու սպառողների խախտված իրավունքները, այլև ոլորտային բացերն ու դժվարությունները: Ցավոք, վերջին երեք տարվա ընթացքում հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներ և համագործակցություն չի եղել, ինչպես նաև չի քննարկվել, թե կոնկրետ որ ոլորտում ինչ խնդիրների ու դժվարությունների են բախվում ՀԿ-ները, ինչն անընդունելի է: Ուստի առաջարկել եմ վերսկսել ՀԿ-ների հետ հանդիպումներն ու համագործակցությունը, ինչպես նաև ներգրավել մեզ օրենսդրական բարեփոխումների քննարկմանը, որոնց համար կարող ենք առաջարկություններով հանդես գալ»,-նշում է մեր զրուցակիցը:

Նյութը հրապարակման ներկայացնելու ժամանակահատվածում Չիլինգարյանի նամակին արձագանքել էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ իրենք «մշտապես համագործակցում են ՀԿ-ների հետ, մասնավորապես կազմակերպում ոլորտային տարբեր քննարկումներ՝ շուկայում առկա խնդիրների, իրավական բացերի, օրենսդրական փոփոխությունների հետ կապված: Տեսչական մարմինը հայտնել է իր պատրաստակամությունը «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի հետ հետագա համագործակցության համար», ինչպես նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից՝ նշելով, որ կարևորում են համատեղ աշխատանքների իրականացումը քաղհասարակության ներկայացուցիչների հետ:«Հայտնում ենք մեր պատրաստակամությունը քննարկելու Ձեր կողմից բարձրացվելիք՝ ՄՊՀ-ի լիազորությունների շրջանակում սպառողների շահերի պաշտպանությանն առնչվող հարցերը»:

Չիլինգարյանն ընդգծում է՝ պետական կառույցների ղեկավարները չպետք է մոռանան, որ հասարակական խորհրդի անդամներն ունեն լիազորությունների լայն շրջանակ և առավել ծանոթ են քաղաքացիների խնդիրներին, որոնք անհապաղ լուծումներ են պահանջում: «Խորհրդի նիստերը նպաստում են, որպեսզի խնդրահարույց ոլորտներին և հանրային հնչեղություն ունեցող հարցերին տրվեն մասնագիտական և ճիշտ լուծումներ, իսկ դրա համար խորհրդի կազմը պետք է համալրված լինի պրոֆեսիոնալ և աշխատող մասնագետներով, որոնք իրապես պատրաստ կլինեն ներդնել իրենց ներուժը՝ հանդես գալով ոլորտային բարեփոխումների առաջարկներով»,-ընդգծում է իրավաբանը:

Խոսելով պետական մի շարք կառույցների հետ համագործակցության պակասի մասին՝ մյուս կողմից հավելում է, որ կա ստացված համագործակցության վառ օրինակ: Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին է: «Մեր կազմակերպությունը մասնակցում է բոլոր նիստերին և քննարկումներին, իսկ մեր կողմից բարձրացված ցանկացած խնդիր հետևողականորեն, սահմանված ժամկետում լուծում է ստանում, առաջարկությունները դրվում են քննարկման, որոնց մասնակից են դառնում նաև ոլորտի մի շարք մասնագետներ»,-եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի