«Մի հատ ուժեղ գմփոց եկավ ու սկսվեց պաժառը». Կութի բնակիչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանցիներն այսօր ժամը 12:30-ի սահմաննրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի ուղղությամբ հերթական սադրանքին են դիմել:
«Ժամը 12:30-ի սահմաններում մի հատ ուժեղ գմփոց եկավ ու սկսվեց էս պաժառը: Քամին ուղիղ գյուղի վրա է բերում ծուխը: Կրակը վառել են Կութի ամենաբարձր դիրքում, հիմա այնտեղից խոտը կամաց-կամաց վառվելով իջնում է դեպի գյուղ: Ադրբեջանցիները մեր ամբողջ խոտհարքները վառում են, այդտեղ նաև մեր անասունների արոտավայրերն են…»:
Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դիմում է գրել և 3 օրով գյուղից բացակայում է, տեղյակ չէ, թե այս պահին ինչ իրավիճակ է Կութում, և, որ առավոտյան գյուղապետարանի աշխատակցի հետ կարող ենք կապ հաստատել, իսկ Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Աղբյուրը՝ 168.am
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



