Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պանամա. գլխարկ, որ հյուսվում է մինչև վեց ամսվա ընթացքում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պանամա գլխարկը հանդիսանում է Էկվադորի ժողովրդի ազգային գլխարկը: Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա այս գլխարկը «եկել է» 19-րդ դարում, իսկ պանամա կոչվել է, քանի որ այն արտահանել են կազմակերպություններ, որոնք գտնվել են Պանամայում: Բացի այդ, Պանամայի ջրանցքի շինարարությունից վերադարձած բազմաթիվ աշխատողներ իրենց հետ տուն են տարել այդպիսի գլխարկ: Էկվադորում պանամա հյուսել և հյուսում են տոկիլա բույսի ծղոտից, որն աճում է միայն այդ տարածքում: Մեկ գլխարկի պատրաստումը կարող է տևել մինչև 6 ամիս, քանի որ տոկիլայից կարելի է հյուսել միայն արևածագին կամ մայրամուտին. օրվա այլ ժամերին ծղոտը չափազանց փխրուն է դառնում: Տոկիլայի բերքը ամսվա ընթացքում հավաքվում է միայն 5 օր:

Պանամա ի սկզբանե անվանել են միայն Մոնտե Քրիստի վայրում աճող տոկիլայից պատրաստված ծղոտե գլխարկները: Այդ գլխարկները պատրաստել են անհիշելի ժամանակներից: Էկվադորի ծովափերին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեր թվարկությունից առաջ մոտավորապես 4000 թվականին վերագրվող հետաքրքիր գլխարկներով արձանիկներ: Որոշ գիտնականներ համարում են, որ գլխարկներ հյուսելու արվեստը Էկվադորի տեղաբնակները փոխառել են պոլոնեզացի տեղաբնակներից: Էկվադոր հասած առաջին իսպանացիները զարմացել են տոկիլայից հյուսված պանամայի թափանցիկությամբ և համոզված են եղել, որ դրանք պատրաստվում են վամպիրի կաշվից: Սկսած 16-րդ դարից՝ պանամաներ են հյուսվել մասսայաբար, բայց արդեն օգտագործվել է այլ տեքստիլ նյութ, որի թելերը ստացել են պանամական արմավենուց: Ներկայումս ևս հաճախ այդ նյութն է օգտագործվում պանամա հյուսելիս:

Բացի դա, օգտագործվում են նաև բազմաթիվ այլ նյութեր՝ սկսած սովորական կտորից: Տոկիլայից ևս հին տեխնոլոգիայով գլխարկներ Էկվադորում պատրաստում են, բայց նրանք շատ թանկ են և վաճառվում են միջինը 1000 ֆունտ ստեռլինգով: Երբ 19-րդ դարում պանամա գլխարկը հայտնվել է Անգլիայում, այն անմիջապես սիրվել է, քանի որ թագավորական ընտանիքը այն համարել է ամենահարմար ամառային գլխարկը և սկսել է օգտագործել: Այն նաև անփոխարինելի է դարձել տարբեր սպորտային միջոցառումների և բացօդյա պիկնիկների ժամանակ:

Իսկ երբ 1901 թվականին մահացել է Վիկտորիա թագուհին, առաջին անգամ պանամային ավելացվել է սև ժապավեն: Ամերիկայում ևս պանամա գլխարկը մեծ ճանաչում ունի: Սկզբից այն հանդիսանում էր Պանամայի ջրանցքի աշխատողների բանվորական հագուստի անբաժանելի մասը: 1906 թվականին ջրանցքի շինարարություն ժամանած ԱՄՆ-ի նախագահ Թեոդոր Ռուզվելտը լուսանկարվել է պանամայով, և դա դարձել է պանամա գլխարկի մասսայականացման սկիզբ ամերիկացիների համար:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը