Նավթը չափավոր էժանանում է
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթը չափավոր էժանանում է երեքշաբթի առավոտյան կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի ֆոնին։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, հաղորդում է «Փրայմ»-ը։ Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,29%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց մինչեւ 72,02 դոլար, հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 0,23%-ով՝ կազմելով մինչեւ 73,24 դոլար։
WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն էժանացել են 0,26%-ով՝ կազմելով մեկ բարելի դիմաց մինչեւ 69,03 դոլար։
Չինաստանում կորոնավիրուսի դելտա շտամի բռնկումը հանգեցրել է նոր սահմանափակումների եւ նվազեցրել երկրում տնտեսական ակտիվությունը։
Բացի այդ, ներդրողները շարունակում են հետեւել «Իդա» փոթորկի հետեւանքներին։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



