Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մենք պարզապես չէինք ճանաչում Գևին այսպիսին»․ Արևիկ Գևորգյանի և Գևորգ Գրիգորյանի ռոմանտիկ հոլովակը

ԼԱՅՖ

Դերասանուհի Արևիկ Գևորգյանն ու դերասան Գևորգ Գրիգորյանը ռոմանտիկ հոլովակ են ներկայացրել Անի Առաքելյանի «Եկել եմ, մնամ» ստեղծագործության հիման վրա։ Արևիկի հետևորդները գիտեն, որ դերասանուհին պարբերաբար կարդում է տարբեր հեղինակների ստեղծագործություններ, Գևորգի երկրպագուների համար սա անսպասելի նորություն էր։

Արևիկը Tert.am Life–ին պատմել է համագործակցության և Գևորգին նոր կողմից բացահայտելու մասին։

«Մեզ բոլորիս թվում էր, թե ասմունքն անհամատեղելի է Գևի կերպարի հետ, քանի որ մենք չենք ճանաչում նրան։ Իրականում նա շատ էմոցիոնալ է, խորը հոգի ունի։ Ինձ ևս թվում էր, թե նա չի կարդում, պարզվեց՝ կարդում է, բայց իր համար։ Կարդալը նոր երևույթ չէ նրա համար, պարզապես մենք ենք միայն հիմա բացահայտում այսպիսի Գևորգի: Նա ինձ ցույց տվեց պատերազմի մասին իր կարդացած գործերից մեկը։ Դա իսկապես շատ գեղեցիկ էր»,– ասաց Արևիկն ու հավելեց, որ համագործակցության միտքն իրենն է եղել։

«Այս աշխատանքը դեռ մեկ տարի առաջ պետք է կարդայի, անընդհատ ձգձգվում էր․ մեկ օպերատորի հետ էինք աշխատանքային անհամաձայնություն ունենում, մեկ այլ հարց էր առաջ գալիս։ Մի քանի անգամ նկարահանման օր ենք որոշել և չեղարկել։ Արդեն անհարմար էի զգում հեղինակի՝ Անիի առաջ։ Հետո հասկացա, որ չեմ ուզում մենակ կարդալ այս գործը, այն երկուսի մասին է։ Երկար մտածում էի՝ ո՞ւմ հետ կարելի է կարդալ։ Տասնյակ դերասանների տարբերակներ եմ դիտարկել, երբ միտս եկավ Գևորգը, հասկացա, որ կամ նրա հետ կկարդամ, կամ չեմ կարդա։ Գրեցի իրեն, համաձայնեց, բայց անընդհատ ձգձգվում էր հանդիպումը։ Ժամանակ առ ժամանակ ինքը կորչում էր։ Արդեն մտածում էի՝ չենք նկարահանեի, բայց այս անգամ չհանձնվեց ռեժիսոր Եղիշե Սողոմոնյանը»,– պատմեց դերասանուհին։

Հակառակ նախնական փուլի՝ բուն նկարահանումները և աշխատանքային ընթացքը շատ հարթ են անցել․ «Թիմի օրգանիկ աշխատանքը շատ կարևոր է։ Մենք բոլորս նույն կերպ էինք տեսնում և զգում այս գործը։ Սովորաբար ես ներկա եմ լինում մոնտաժին, քանի որ միշտ լինում է պահ, երբ ես կադրն այլ կերպ եմ տեսնում։ Այս անգամ նկարահանման ընթացքն արդեն այնքան օրգանիկ էր, որ վստահ էի արդյունքի վրա։ Մոնտաժի օրը ես նկարահանման էի, խնդրեցի իրենք սկսեն մոնտաժել, ես կմիանամ։ Փորձը ցույց տվեց, որ իսկապես որքան օրգանիկ նկարահանվել էր նյութը, նույն կերպ եղավ մոնտաժի ընթացքը»։

Հոլովակում նկարահանվել են նաև Արմինե Հակոբյանն ու Տիգրան Բարսեղյանը: Արևիկը խոստովանեց, որ թեմայի ընտրությունը ռիսկային էին համարել։

«Հոլովակի ընկալումը ֆլիրտի և մեծ սիրո սահմանին է, մեզ համար շատ կարևոր էր, որ ընկալվի մեծ սերը, ոչ թե ֆլիրտ, որ երկու հոգի կողակից ունեն, բայց այլ մարդու մասին են մտածում։ Մենք տեսնում ենք 2 զույգի, որոնք իրար հետ են, բայց իրենց անհետաքրքիր է միասին, ձանձրույթ է հարաբերություններում, խոսելու ոչինչ չունեն։ Այս ֆոնին ծնվում է շատ մեծ զգացմունք ՝2 հոգու հետաքրքիր է իրար հետ լինել, նրանք գիտեն՝ ինչ խոսել իրար հետ, զգում են իրար։ Ես էլ, Գևն էլ, Եղիշեն էլ մտավախություն ունեինք, որ հոլովակը սխալ պրոպագանդա չընկալվի։ Ուրախ եմ, որ այդ նուրբ սահմանն ընկալվեց։ Հոլովակը մեծ սիրո մասին է»,– եզրափակեց դերասանուհին։

Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըԲռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Դանիար Յելեուսինովն է կալանավորվել Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Tashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համար