Երևան, 06.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ռուսաստանն ու Հայաստանը հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ստեղծման համաձայնագիր կստորագրեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանն ու Հայաստանը քննարկում են հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագրի նախագիծը: Այս մասին, «ТАСС»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը:

«Նման նախագծեր քննարկվում են Ղրղզստանի, Ղազախստանի և Հայաստանի հետ»,- ասել է Գրեխովը՝ նշելով, որ այժմ Ռուսաստանի և Տաջիկստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին համաձայնագիրն անցնում է վավերացման ընթացակարգը: Այդ համաձայնագիրը ստորագրվել է 2021-ի ապրիլի 27-ին:

Գրեխովը նշել է, որ ներկայում ներպետական համաձայնեցման գործընթաց է ընթանում Ռուսաստանի և Ղրղզստանի հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու համաձայնագրի նախագծի ուղղությամբ։ Այդ աշխատանքի ավարտից հետո համաձայնագրի նախագիծը կներկայացվի երկու երկրների պաշտպանության նախարարներին ստորագրման համար։

Գեներալ-գնդապետ Գրեխովն ասել է, որ «շարունակվում է Ռուսաստանի և Հայաստանի, Ղազախստանի միջև համաձայնագրերի գործնական իրականացման աշխատանքը»:

Ներկայում ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միավորված համակարգի ուժերի և միջոցների կազմում ընդգրկված է ավիացիոն 19 զորամաս, զենիթահրթիռային զորքերի 38 ստորաբաժանում, ռադիոտեխնիկական զորքերի 15 ստորաբաժանում, ՀՕՊ-ի ինը բրիգադ և ռադիոէլեկտրոնային պայքարի երեք ստորաբաժանում: Այդ ուժերի և միջոցների ղեկավարումն իրականացնում են երկրների հրամանատարությունները, իսկ համատեղ գործողությունները համակարգում է ՀՕՊ-ի հարցերով Համակարգող կոմիտեի նախագահը:

Հայաստանի ու Ռուսաստանի միջև ԱՊՀ շրջանակում գործում է հակաօդային պաշտպանության միավորված համակարգ: Դրա գործարկմամբ երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ են անցկացվել: Վերջին նման զորավարժությունը տեղի է ունեցել 2020-ի հուլիսին: Թե ինչով է տարբերվելու նոր համաձայնագիրը ՀՕՊ ոլորտում արդեն գործող պայմանագրային բազայից, չի հստակեցվում:

ՀՀ տարածքում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ զորամասերն ու ՀՕՊ միջոցները համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում Հայաստանի ՀՕՊ և ԶՈւ ստորաբաժանումների հետ՝ ԱՊՀ ՀՕՊ միացյալ համակարգի շրջանակում:

«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Իսպանիան չի կարող վերահսկել իր սահմանները․ Թրամփ Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 6-ին Ճապոնիայի վարչապետը Ռուսաստանից պահանջել է հեռացնել Խաբարովսկում տեղադրված «Ճապոնիայի նկատմամբ հաղթանակի» հուշարձանը Անսպասելի ավա՞րտ. Բենզեման չի կարող վերադառնալ Լիգա 1 և մոտ է կարիերան ավարտելուն Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՑԱՀԱԼ-ի ԳՇ պետն անսպասելիորեն տագնապ է հայտարարել բանակում՝ մի քանի ճակատով պատերազմին պատրաստվածությունը ստուգելու համար ԱՄՆ-ը վախենnւմ էր, որ ռшզմամթերքի պակասի մասին արտահոսքը տեղի է ունեցել լրտեuի պատճառով․ CBS Սեպտեմբերի 6/7-ին ջուր չի լինի տասնյակ հասցեներում Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերըՍեպտեմբերի 7-13 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներով հարվածել է ԱՄՆ-ի ավիակրին և ականակրին Ուշակով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են խոշոր փոխշահավետ տնտեսական նախագծերՊարսից և Օմանի ծոցերի տարածաշրջանում մի քանի առևտրային նավ ենթարկվել է hարձակման․ Մեծ Բրիտանիայի Ռազմածnվային nւժեր Մարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը հաղթել է ITF-ի J60 մրցաշարում Հոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերումՄԱԿ-ը պարենի համաշխարհային գների աճ է տեսնում հակամարտությունների և չոր եղանակի ֆոնինԷլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած«Ստեղծագործությունն անսահման է». երաժշտության և հիշողության երեկո «Նարեկացի»-ում՝ ի պատիվ Դանիել Երաժշտի 80-ամյակիՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ՄալաթիայումԱմերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան