Արարատի մարզում 36–ամյա վարորդը ВАЗ 21124-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրան ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Վարդան Մ.- իր վարած ВАЗ 21124 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Վարդան Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո նրան տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



