«Լեսթերի» յուրօրինակ ռեկորդը Պրեմյեր լիգայում
ՍՊՈՐՏ«Լեսթերը», անգլիական Պրեմյեր լիգայի 17-րդ տուրում 3:2 հաշվով հաղթելով «Էվերտոնին», ապահովել են առաջին տեղը մինչեւ Սուրբ ծնունդը:
«Լեսթերը» դարձել է 1992-ին հիմնադրված Պրեմյեր լիգայի պատմության առաջին ակումբը, որը Սուրբ ծնունդից առաջ մրցաշարային աղյուսակի տարբեր բեւեռներում է մեկ տարվա ընթացքում: Նախորդ տարի այս ժամանակահատվածում լեսթերցիները եզրափակում էին Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակը, գրում է Daily Mail-ը:
Անգլիայում 1987-ին եւ 1988-ին նման ցուցանիշ գրանցել հաջողվել է նաեւ «Նորվիչին»:
Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 17-րդ տուրից հետո Կլաուդիո Ռանյերիի գլխավորած թիմը 5 միավոր առաջ է անցել երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Արսենալից», որը դեկտեմբերի 21-ին ընդունելու է լավագույն եռյակը եզրափակող «Մանչեսթեր Սիթիին»:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



