Երևան, 13.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ՝ դեկտեմբերի 21-ի համար

ԼԱՅՖ

Խոյ: Օրվա ընթացքում հնարավոր են մի շարք անախորժություններ, որոնք, բարեբախտաբար, լուրջ հետևանքներ չեն ունենա: Փորձեք հանգստություն պահպանել: Հույզերին տուրք մի տվեք, սադրանքների մի ենթարկվեք: Միայն այդ դեպքում սխալներ թույլ չեք տա և կկարողանաք խուսափել ֆինանսական կորուստներից: Ուղևորություններ ծրագրեք միայն օրվա առաջին կեսին: Երեկոն հարմար է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների, մերսումների համար: Փորձեք լիցքաթափվել, կարող եք զբաղվել յոգայով:

Ցուլ: Օրվա առաջին կեսին հնարավոր են մանր անախորժություններ և դժվարություններ, սակայն ընթացքում ամեն բան կհարթվի, դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Հնարավոր են անսպասելի այցելություններ, ուրախ կլինեք հյուրընկալել բոլոր նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք: Երեկոյան հնարավոր են ռոմանտիկ բնույթի անակնկալներ: Կիարականանան այն նպատակները , որոնք արդեն անիրագործելի էիք համարում: Սիրահարված Ցուլերը լավ ժամանակ կանցկացնեն սիրելիների ընկերակցությամբ: Հրաշալի օր է ընտանեկան, նաև ընկերական հարաբերություններն ամրապնդելու համար:

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին հնարավոր են որոշ դժվարություններ, որոնք կհաջողվի հաղթահարել մտերիմների աջակցության շնորհիվ: Հաջողության կհասնեք այն գործում, որին մեծ նշանակություն եք տալիս: Լուրջ հաղթանակ տանելու հավանականությունը մեծ է: Հրաշալի օր է մտերիմ մարդկանց հետ շփվելու, նոր ծանոթություններ հաստատելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունից չեք դժգոհի: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր բարձր տրամադրություն կունենան, հաջող գնումներ կկատարեն: Խեցգետին: Բարեհաջող օր է սպասվում: Որքան էլ համարձակ լինեն ձեր ծրագրերը, միևնույն է այսօր կհաջողվի դրանք իրագործել: Այդ հարցում կաջակցեն ոչ միայն աստղերը, այլ նաև մտերիմները, ովքեր ցանկացած իրավիճակում ձեր կողքին են: Կենսական ներուժը բարձր է, լուրջ առողջական խնդիրներ չեք ունենա: Այսօր հեշտությամբ նոր ծանոթություններ կհաստատեք, լեզու կգտնեք բոլոր նրանց հետ, ում հանդեպ համակրանք չեք տածում: Շատերը ձեր խորհրդի կարիքը կզգան, և պատահական չէ, քանզի ամենաբարդ իրավիճակներում էլ կարողանում եք հանգստություն պահպանել և ճիշտ եզրակացության հանգել:

Առյուծ: Կարող եք կարևոր և մեծամասշտաբ գործեր ձեռնարկել, սակայն պատրաստ եղեք, որ դրանց իրականացման ճանապարհին մի շարք դժվարություններ կծագեն: Օրվա անհաջողություններից չեք հուսահատվի և շատ շուտով ցանկալի արդյունքների կհասնեք: Օրվա առաջին կեսին հնարավոր են տհաճ հանդիպումներ մարդկանց հետ, ում ընկերակցությունից կնախընտրեիք խուսափել: Հնարավոր են չնախատեսված ծախսեր: Ինքնազգացողությունը փոքչ-ինչ կվատանա: Անգամ չնչին ծանրաբեռնվածության դեպքում՝ հոգնածություն կզգաք:

Կույս: Բարդ օր է սպասվում: Թեև դժվարություններին պատրաստ եք, սակայն հնարավոր են նաև տհաճ անակնկալներ, որոնց պատճառով անելանելի իրավիճակում կհայտնվեք: Որոշ գումարային կորուստներ կկրեք, անհաջող գործարքներ կկնքեք: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կարող են խորը հիասթափություն ապրել: Այսօր չափազանց անհամբեր եք և դյուրագրգիռ, հաճախ չեք կարողանա վերահսկել ինքներդ ձեզ, ինչը մտերիմների հետ վեճերի կհանգեցնի: Հիշաչար չեք և արագ մոռացության եք տալիս տհաճ խոսակցությունները, մինչդեռ, նույնը չի կարելի ասել ձեզ շրջապատող մարդկանց մասին:

Կշեռք: Օրվա առաջին կեսը լավ կդասավորվի: Շատ բան կհասցնեք, անգամ եթե ստիպված լինեք զբաղվել ձեզ համար բոլորովին անծանոթ գործերով: Այսօր նորն արագա եք ընկալում, և բոլորին զարմացնում ձեր հաջողություններով: Երեկոյան փորձեք սահմանափակել կանանց հետ շփումները:Վերջիններիս հետ լեզու գտնել չի ստացվի, իսկ դատարկ խոսակցությունները ոչ մի արդյունք չեն տա: Եղանակային փոփոխությունների հանդեպ գերզգայուն, նաև սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններով տառապող Կշեռքների ինքնազգացողությունը կվատանա:

Կարիճ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Բոլոր հարցերում զգուշավոր և շրջահայաց եղեք: Տարեց մարդկանց հետ շփումներն օգտակար կլինեն: Նրանց փորձն ու խորհուրդները ձեզ միանշանակ պետք կգան, իսկ անցյալի պատմությունները՝ կօգնեն փոխել ներկա իրադարձությունների հանդեպ ձեր վերաբերմունքը: Կարող եք նախապես ծրագրած ուղևորությունների մեկնել, իսկ անսպասելի առաջարկներից ցանկալի է հրաժարվել: Տանն անցկացրած ժամանակը թույլ կտա վերականգնել հոգեկան հավասարակշռությունը: Երեկոյան կարող եք նոր ծրագրեր կազմել: Գաղափարներ կծնվեն, որոնք շատ շուտով կիրագործեք:

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսին հնարավոր են անսպասելի առաջարկներ, հանդիպումներ մարդկանց հետ, ում վերջերս շատ եք կարոտել: Մտերիմների հետ շփումներում միանգամայն անկեղծ եք, ինչը բարձր կգնահատվի: Հարմար օր է նոր ծանոթությունների, սիրային հանդիպումների համար, կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքն առնել, ամեն դեպքում՝ իրադարձությունների զարգացումը կգոհացնի: Օրվա երկրորդ կեսին առավել գործնական կտրամադրվեք: Կզբաղվեք կենտրոնացում պահանջող մի շարք կարևոր գործերով: Կարող եք լուծել որոշ ֆինանսական հարցեր, խոշոր գնումներ կատարել:

Այծեղջյուր: Լարված օր է սպասվում, սակայն հաճելի իրադարձություններ այնուամենայնիվ կլինեն: Դրական եք տրամադրված: Անգամ, եթե ստիպված եք հրաժարվել որոշ ծրագրերից և սեփական շահերից, միևնույն է՝ չեք ընկճվի, նամանավանդ, որ դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում: Մտերիմների հետ վեճերից խուսափել չի ստացվի: Կփորձեք հնարավորինս նրբանկատ և զուսպ լինել, սակայն հարաբերությունները հարթել չի հաջողվի: Ձեր որոշ մեկնաբանություններ ոմանց համար կարող են վիրավորական լինել:

Ջրհոս: Օրվա առաջին կեսը կդասավորվի հանգիստ և հաճելի: Հարմար ժամանակահատված է տրամադրություն բարձրացնող հետաքրքիր գործերի և հանդիպումների համար: Կենսական ներուժը բարձր է: Սպորտային մարզումները, ֆիզիկական աշխատանքը, զբոսանքներն այսօր չեն ձանձրացնի: Օրվա երկրորդ կեսն ավելի բարդ կդասավորվի: Թեև հաջողության հասնելու նոր հնարավորություններ կստեղծվեն, սակայն գործելու համար՝ բավարար ինքնավստահություն և վճռականություն չեք ունենա: Կթերագնահատեք սեփական հնարավորությունները, ինքնաքննադատությամբ կզբաղվեք, կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Նման պահերին մտերիմների աջակցությունը ճիշտ տեղին կլինի:

Ձկներ: Շատ հաճելի օր է սպասվում: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, ինչը կանդրադառնա կյանքի բոլոր ոլորտների վրա:Կարող եք զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Համոզված եղեք, բոլոր գործերում աստղերը ձեր կողմից են: Նշանի շատ ներկայացուցիչներ անհանգստացնող խնդիրներին վերջնական լուծումներ տալու հնարավորություն կունենան, կստանան իրենց հուզող հարցերի պատասխաները: Կարևոր է չթուլանալ և նպատակասլացություն դրսևորել: Երեկոյան հնարավոր են դժվարություններ, որոնց հաղթահարման համար կենտրոնացում կպահանջվի:

Աղբյուրը ` hraparak.am

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն Ազիզյան Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Անկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Խոշոր անտառային հրդեհ Փարիզի մերձակայքում2026 թվականը կարող է դառնալ ամենաշոգ տարիներից մեկը. ինչ է սպասվում առաջիկայումՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս Պարզվել են ծառի տապալման հետևանքով կմահացած մոպեդավարի և վնասված Honda-ի վարորդի ինքնություններըԳևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Հերացի փողոցում բախվել են «Mercedes»-ը և «Nissan Xterra»-ն․ կա վիրավnր ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Իրանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ՄԱԿ-ին պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին Համացանցում հայտնվել է 27 մարդու կյանք խլած հրդեհի տեսանյութըՀայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարUFC-ում մենամարտիս ամսաթիվն ու մրցակիցն արդեն հաստատված են. Ծառուկյան Սևան-Մարտունի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Lexus GX470»-ը, կան վիրավnրներ Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԲախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մոր կողմից առևանգված տղան գտնվել է երեք տարի անցՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Քամին կուժգնանա, կշարունակի տաքանալ. եղանակի տեսություն Նոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համար Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքը՝ այսօրԵթե մեր երկրներից մեկի համար uպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում՝ ռшզմական, իր դաշնակցին պաշտպանելու համար․ Ալիևը՝ Ադրբեջան-Թուրքիա հարաբերության մասին Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրшկված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան Իտալացի թենիսիստ Յանիկ Սինները երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ուիմբլդոնում Հայերենի առեղծվածն ու մարդկության բնօրրանը. գերմանացի գիտնականների բացահայտումը. Ալեքսանդր ՎարպետյանՇուրջ տասնյակ հասցեներուլ լույս չի լինի՝ հուլիսի 13-ին և 14-ինԻսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել էՏասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ինԲանգլադեշում hեղեղումների հետևանքով ավելի քան 50 մարդ է զnhվելԳագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր էՀարյուրավոր հասցեներում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 17-ին, 20-ին գազ չի լինելուԱվելի լավ է ապրել միայնակ, քան սխալ մարդու հետ. Անահիտ ՂուկասյանԵրևանում հնչել են կրակոցներ․ վիրավորներ կանԹբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքովՆոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետԿառավարությունը փոխում է բնակարան ստանալու կարգը․ նոր խմբեր են ավելանումՆոր կանոններ չափիչ սարքերի համար․ ինչ է փոխվում քաղաքացիների և բիզնեսի համարԱնձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին