Ողբերգական դեպք Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:40-ի սահմաններում, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում Արագածոտնի մարզի 62-ամյա բնակիչն իր վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենայով դեպի Արթիկ քաղաք ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել այնտեղ կայանված «Զիլ-130» մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով վերջինիս վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդը մահացել է:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



