Աջափնյակում կորոնավարակի դեմ պայքարի նորմերի խախտումներ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խոշոր խանութներում։
Այս մասին հայտնում են ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից։
Խախտումներ չեն հայտնաբերվել, ուստի և՝ չեն կազմվել արձանագրություններ:
Շրջայցերը շարունակվելու են:
Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: