Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նման հարցերը վաղուց են լուծվել Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

eadaily.com-ը «Բաքվի հետ կապերով վրացական ընկերությունը «զավթում» է Հայաստանի վառելիքային շուկան» վերնագրով հոդվածում գրում է, որ հայկական մամուլում վերջերս տեղեկություն է տարածվել, որ հանրապետությունում բենզալցակայանների նոր ցանց ստեղծելու ծրագրի հետևում կանգնած է գործարար Դավիթ Յակոբաշվիլին: Հաղորդվել է, որ նա պատրաստվում է «զավթել» բենզինի և դիզելային վառելիքի հայաստանյան շուկան վրացական Petrocas ընկերության միջոցով: Այդ առումով էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նշել է, որ անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ Դավիթ Յակոբաշվիլին, լինելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) գործընկերը, կարող է նավթամթերք ներմուծել Հայաստան կասպիական այդ հանրապետությունից:

«Այնուամենայնիվ, անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ հանգամանքները. Յակոբաշվիլիի ընկերության 49 % -ը 2014 թվականին ձեռք է բերել «Ռոսնեֆտը», ինչը շատ ցավոտ է ընկալվել ինչպես Վրաստանում, այնպես էլ վառելիքի արտահանմամբ զբաղվող ադրբեջանցի գործարարների կողմից: Վերջիններս ներկայումս «Petrocas» ընկերությանը դիտարկում են որպես իրենց հիմնական մրցակից վրացական շուկայում: Հետևաբար, դժվար է պատկերացնել, որ Յակոբաշվիլին բարենպաստ պայմաններ կստեղծի սեփական ընկերության մրցակցության համար:

Մյուս կողմից՝ հայտնի է, որ «Ռոսնեֆտը» Հայաստանում ունի դուստր ձեռնարկություն՝ «Ռոսնեֆտ-Արմենիան», և նույնիսկ եթե Petrocas- ը մտնի նավթամթերքի հայկական շուկա, ապա դա կլինի «Ռոսնեֆտի» դիվերսիֆիկացիայի դրսևորում», - իրավիճակը այսպես է վերլուծել հայ փորձագետը: Ընդ որում, նրա կարծիքով, այս սցենարը «հակասում է ինչպես Հայաստանի ներկայիս իշխանության, այնպես էլ կառավարություն մտած ու վառելիքի ներկրմամբ զբաղվող որոշ օլիգարխների շահերին»:

«Վերջիններս, ինչպես գիտենք, բենզալցակայանների ցանց գնելով՝ երազում են ապաշրջափակել հաղորդակցությունը տարածաշրջանում և վառելիք ներմուծելու նոր ուղիներ ստանալ: Սակայն պարզվում է, որ նման հարցերը վաղուց են լուծվել Հայաստանի սահմաններից դուրս», - ասել է Դավթյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանում կհայտնվի նոր մակարդակի գազալցակայանների ցանց՝ չմանրամասնելով, թե տեղական շուկա մուտք գործող ո՞ր տնտեսվարողի մասին է խոսքը: Նա միայն նշել էր, որ դա ռուսական կամ եվրոպական ընկերություն չի լինի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանԴանակով զինված տղամարդը հարձակվել է հիվանդանոցի աշխատակիցների և հիվանդների վրա. չորս վիրավոր կաԳազ չի լինելու մի քանի ժամ ՀՕՊ-ը գիշերը 660 ուկրաինական ԱԹՍ է խոցել ՌԴ-ի տարածքում. ՊՆ Հայաստանի վճարները ՀԱՊԿ ընդհանուր բյուջե կազմել են տասը տոկոս, որը հայկական կողմն արդեն երկու տարի է՝ չի վճարում. ՌԴ մշտական ներկայացուցիչ Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները Երևանում բախվել են բուժառուին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Toyota»-ն Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի