Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մատիտսրիչ. արդյո՞ք դրանց մեծ պահանջարկը դեռ կպահպանվի․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ժամանակին` մինչ գրիչների հայտնվելը, մատիտը գրելու ամենահարմար միջոցն է եղել: Մատիտին պետք չէ թանաք, թանաքաման և այլ նյութեր, իսկ գծի լայնությունը հեշտությամբ կարելի է փոփոխել` գրաֆիտի սրության աստիճանը փոխելով ... Իհարկե, մատիտի օգտագործումը իր հեշտությամբ առանձնանում է թանաքից և գրիչից, բայց ունի մշտական սրման անհրաժեշտություն: Սկզբում մատիտները սրվել են դանակով, այնուհետև հայտնվել են սովորական մեխանիկական սրիչներ, այնուհետև գործարանի կամ գրասենյակի մասշտաբով հայտնվել են կիսաավտոմատ և ավտոմատ սրման սարքեր: Մատիտսրիչի գյուտի առաջին արտոնագիրը ստացել է ֆրանսիացի մաթեմատիկոս Բեռնարդ Լասսիմոնը 1828 թվականին:

Նա այդ սարքը հորինել է իր կնոջ համար, որը նկարիչ էր: Լասսիմոնի կինը էսքիզներ էր անում, և նրան անընդհատ անհրաժեշտ էին սրված մատիտներ: Այդ կինը շատ նուրբ էր, և մատիտ սրելիս դանակը սարսափելի էր թվում նրա բարակ ձեռքերում: Բերնարդը ստեղծագործ միտք և աշխատելու կարողություն ուներ և մատիտի սրիչ է ստեղծում իր սիրելիի համար: Նրա ստեղծած մատիտսրիչի օրինակը չի պահպանվել: Սակայն պահպանվել է ամերիկյան մատիտսրիչը, որը ստեղծվել է Ուոլտեր Ֆոստերի կողմից 27 տարի անց: Հենց Ֆոստերն է հիմնել աշխարհում մատիտսրիչների արտադրության առաջին ընկերությունը և սկսել դրանց զանգվածային արտադրությունը: 1917 թվականին ԱՄՆ-ում է հորինվել նաև առաջին էլեկտրական մատիտսրիչը:

Դրա աշխատանքի սկզբունքը եղել է նույնը, ինչ մեխանիկականինն է, մեկ կամ մի քանի հարթ կամ գլա նաձև դանակ, որոնք պտտվում են էլեկտրական շարժիչով: Իսկ արդեն 1936 թվականին այդ էլեկտրական մատիտսրիչների օգտագործման մեջ կիրառվել է սրման ավտոմատ որոշման սկզբունքը, այսինքն՝ սարքն անջատվում է, երբ մատիտի ծայրը բավականաչափ երկար է և սրված: Ժամանակի ընթացքում սովորական էլեկտրական մատիտսրիչը դարձել է ցանկացած գրասենյակի անփոխարինելի իր: Սակայն ներկայումս, քանի որ մարդիկ սկսել են գրելու համար ավելի ու ավելի հաճախ համակարգիչներ օգտագործել, մատիտսրիչների պահանջարկն ընկել է:

Չնայած դրան, ներկայումս էլ աշխարհում տարեկան արտադրվում է այդ գրենական պիտույքի մոտ 20 միլիոն օրինակ: Ներկայումս գոյություն ունեն տարբեր կառուցվածքով սրիչներ՝ սկսած ձեռքի սրիչից, որը կարող է տեղավորվել գրպանում կամ գրչատուփում, վերջացրած մեծ չափերի սրիչներով (մեխանիկական և էլեկտրոնային), որոնք տեղադրվում են գրասենյակներում սեղանների վրա։

Վերջիններս միշտ ունենում են ինչ-որ հատուկ մաս մատիտի տաշեղները պահելու համար (նման հարմարանք լինում է նաև որոշ ձեռքի սրիչների վրա)։ Մեխանիկական սրիչները հարմար են օգտագործման համար դպրոցներում, գործուղումների ժամանակ, տանը և այլն: Արվեստագետները, ովքեր սիրում են նկարել մատիտով, ինչպես նաև գրասենյակային աշխատողները օգտագործում են էլեկտրական սրիչներ, որոնք սրում են մատիտները ավելի արագ և լավ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ