Ծնվել է պատերազմում զոհված Գրիշա Ազատյանի եղբայրը. նորածնին Նարեկ են կոչել
ԲԼՈԳԱյսօր առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշա Ազատյանի եղբայրը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Այսօր առավոտյան Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում ծնվել է Արցախում տեղի ունեցած պատերազմում զոհված, սահմանամերձ Բերդավան գյուղի 19-ամյա բնակիչ Գրիշա Ազատյանի եղբայրը։ 3 կգ 800 գրամ գրամ քաշով նորածնին Նարեկ են կոչել։ Գրիշան ընտանիքի միակ տղան էր, Ազատյաններն ունեն նաեւ 22 տարեկան աղջիկ։
Մաղթում եմ, որ Նարեկը կյանքում երջանիկ ու հաջողակ լինի։
Ազատյանների ընտանիքի լուսանկարը՝ Ֆեյսբուքի «Բերդավան» խմբից»,- գրել է նա։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



