Լաս Վեգասում ավտոմեքենան մխրճվել Է հետիոտների բազմության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ավտոմեքենան հետիոտների բազմության մեջ Է մխրճվել Planet Hollywood հյուրանոց-խաղատան առջեւ, որտեղ դեկտեմբերի 20-ին անցկացվում Էր «Միսս տիեզերք-2015» մրցույթը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NBC News-ին: Վթարի զոհ Է դարձել մեկ մարդ, եւս 37-ը տուժել են: Նրանցից յոթն օրհասական վիճակում են:
Sky News-ի տեղեկատվության համաձայն՝ ավտոմեքենայի ղեկին կին Է եղել: Ոստիկանությունում պատմել են, որ նա փորձել Է փախչել հանցագործության վայրից, բայց բռնվել Է հյուրանոցից ոչ հեռու: CBS Las Vegas-ը հայտնում Է, որ մեքենայում կարող Էր ուղեւոր լինել:
Տուժածներին տեղափոխել են Լաս Վեգասի համալսարանի բժշկական կենտրոն: Բուժօգնություն ստացածներից չորսը տուն են ուղարկվել: Բժիշկները հայտնել են, որ տուժածներից շատերը ֆրանսերեն Էին խոսում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



