Գրեթե 40 տարվա կոմայի մեջ մնալուց հետո մահացել է ֆրանսիացի ֆուտբոլիստ Ադամսը
ՍՊՈՐՏ73 տարեկանում, գրեթե 40 տարի կոմայի մեջ մնալուց հետո, մահացել է «Նիմի», Ն«իսի», «Պարի Սեն Ժերմենի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջnան-Պիեռ Ադամսը, հայտնում է «Նիմի» թվիթերյան էջը:
Ադամսը կոմայի մեջ է 1982 թվականի մարտի 17-ից՝ Լիոնի հիվանդանոցում ծնկի վիրահատության ժամանակ բժշկական սխալից հետո: Այդ ժամանակից ի վեր՝ խաղացողի կյանքը վեգետատիվ վիճակում է։ Ֆրանսիացին մահացել է երկուշաբթի օրը:
«Այսօր առավոտյան մենք իմացանք Ադամսի մահվան մասին: Ակումբը իր անկեղծ ցավակցություններն է հայտնում նրա ընտանիքին և ընկերներին», - ասվում է «Նիմի» հայտարարության մեջ:
Ադամսը հանդես էր գալիս՝ որպես կենտրոնական պաշտպան: Ֆրանսիայի հավաքականում նա անցկացրել է 22 հանդիպում:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



