Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Մենք շարունակում ենք քայլել դժոխքով, ու «քայլարշավի» վերջը չի երևում. այս իշխանությունները փակում են Արցախի էջը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել խաղաղության մասին, ընդգծել ապաշրջափակման դեպքում հնարավոր ձեռքբերումները: Այս ամենին ավելացան նաև, իշխանությունների խոսքով, Թուրքիայից ստացվող դրական ազդակները:

Խոսելով հայ հասարակությանը թելադրվող օրակարգի մասին՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում նախ շեշտում է. «Մենք շարունակում ենք քայլել դժոխքով, իսկ այդ դժոխքն սկսվել է ո՛չ երեկ, ո՛չ էլ այսօր: Այն սկսվել է 2020 թ. սեպտեմբերի 27-ից, իսկ եթե ավելի հետ գնանք, ապա 2018 թ. մայիսի 8-ից:Ինչ վերաբերում է դժոխքի դրսևորումներին, ապա, ի թիվս այլնի, իշխանությունները փորձում են մեզ հրամցնել նաև Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու օրակարգը՝ հայտարարելով, թե Թուրքիայից դրական ազդակներ են գալիս: Եթե հարցին նայում ենք անմեղսունակության կանխավարկածով, ապա նախ նշենք, որ իշխանությունների և իշխանության բարձրագույն կրողի կողմից կենցաղային մակարդակի պատկերացումները քաղաքականության վերաբերյալ շարունակական բնույթ են կրում:

Եթե Թուրքիայի կառավարության խոսքերը, թե իրենք պատրաստ են Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, ընկալվում են որպես դրական ազդակներ, սա ՀՀ իշխանությունների խնդիրն է, եթե հարցին նայում ենք անմեղսունակության կանխավարկածով: Ինչ վերաբերում է հարցին՝ ըստ էության, ապա իրականում Թուրքիան հետ չի կանգնել իր այն մոտեցումներից, որոնք մենք տեսնում էինք հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտություն ասված գործընթացից»:

Քաղաքագետն այս համատեքստում շեշտեց Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման՝ Թուրքիայի պատկերացման մասին, որը փաթեթով է, ներառում է մի շարք հարցեր: «Առաջինն, իհարկե, Արցախյան հակամարտության, այսպես ասած, կարգավորումն էր: Ինչո՞ւ այսպես ասած, որովհետև Թուրքիայի ընկալումների մեջ Արցախն Ադրբեջանի անբաժանելի մասն է, և իրենց ընկալումներում ոչինչ չի փոխվել: Երկրորդ փաթեթում ներառված է այն դրույթը, որ մենք պետք է ճանաչենք Թուրքիայի տարածքային ամբողջականությունը և վերահաստատենք Կարսի պայմանագիրը: Իրենք, մեծ հաշվով, երեք հստակ նախապայման են դնում. ճանաչում եք մեր տարածքային ամբողջականությունը, երկրորդ՝ հրաժարվում եք Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացից, երրորդ՝ Ադրբեջանի կազմում եք ճանաչում Արցախի Հանրապետությունը:Եթե այստեղ կա գեթ մեկ դրական ազդակ, կքննարկենք»- ասաց Բ. Մաթևոսյանը:

Խոսելով ՀՀ իշխանությունների կողմից տարվող քաղաքականության մասին՝ նա հավելեց. «Բացի անմեղսունակության կանխավարկածից, հատկապես պատերազմից հետո երկու հիմնական թեզ էր, չէ՞, շրջանառվում. այսինքն՝ դավաճանության պատճառո՞վ ունեցանք այն աղետը, որն ունեցանք, թե՞ հիմարության, իսկ միգուցե հիմար դավաճանության պատճառո՞վ: Այս հարցի հստակ պատասխանը մենք կիմանանք այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանափոխություն լինի, երբ, այսպես ասած, «հայկական Նյուրնբերգը» տեղի ունենա, և մենք կարողանանք համահայկական դատական գործընթացի շրջանակներում վեր հանել բոլոր այն խնդիրները, որոնք պատերազմի հանգեցրին: Սա՝ վերջին իրադարձությունների տեսանկյունից: Իսկ եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա իրականում ոչ թե պետք է 2018թ., այլ շատ ավելի հեռու գնանք:

Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի տխրահռչակ փուլային տարբերակի դրսևորմանն ենք ականատես լինում, որովհետև փուլային զիջելով՝ գնում ենք ու ոչինչ չենք ստանում:Տեր-Պետրոսյանի մտածմունքների հիմնասյուներից մեկն էլ եղել է այն, որ, իր կարծիքով, Թուրքիայի հետ պերմանենտ խնդիրը Հայաստանին Ռուսաստանից պերմանենտ կախվածության մեջ է դնում: Այսինքն, ըստ նրա, մինչև Թուրքիայի հետ հարաբերությունները չկարգավորվեն, չես կարող Ռուսաստանից, այսպես ասած, պոկվել: Նիկոլ Փաշինյանն ապրել է այն գաղափարների շրջանակում, ըստ որի, մինչև Թուրքիայի հետ հարաբերություններ չհաստատվեն, Հայաստանն այս տարածաշրջանում խաղաղ ապրելու, խաղաղ գոյատևելու հնարավորություն չի ունենալու:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փաշինյանը «տերպետրոսյանական» քաղաքական և գաղափարական հետևորդներից է, տրամաբանական է, որ, կիսելով այդ մտքերը, իրականում անում է այն, ինչը ժամանակին չկարողացավ Հայաստանի ու Արցախի հետ անել Լևոն Տեր-Պետրոսյանը: Այնպես որ, բացի վերոնշյալ կանխավարկածներից, այստեղ կա նաև գաղափարական որոշակի ուղղվածություն: Բայց ես ավելի շատ մեղադրում եմ Տեր-Պետրոսյանին փոխարինած այն իշխանություններին, որոնք չասեմ քրեաիրավական, բայց գոնե գաղափարական և քաղաքական գնահատական չտվեցին ՀՀՇ-ական շրջանի «տերպետրոսյանական» գաղափարախոսությանը, ինչը ծիլեր տվեց, ու հիմա այդ ծիլերից մեկը հայտնվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում»:

Անդրադառնալով այս փուլում Արցախի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքին՝ քաղաքագետը խնդիրը երկու տեսանկյունից դիտարկեց. «Էմոցիոնալ տեսանկյունից շատ բացասական է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունից ոչ ոք ոչ միայն ԱՀ անկախության օրը, այլև հատկապես պատերազմից հետո չի այցելել Արցախ: Եթե ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանի այցը մի կողմ դնենք, ոչ մի պաշտոնյա ԱՀ չի այցելել: Բայց, մյուս կողմից, եկեք հասկանանք նաև այն, որ սեպտեմբերի 27-ից հետո իրավիճակը շատ խիստ է փոխվել: Սեպտեմբերի 27-ին բայրաքթարներով ոչ միայն ամբողջ սերունդ է ոչնչացվել, այլ նաև Արցախի անկախությունը, պետականությունը՝ իր բազում դրսևորումներով: Այս ամենը ոչնչացված է, ու հիմա ինչ-որ քայլեր անելուց առաջ պետք է մտածել, թե դրանք ինչի կարող են հանգեցնել: Օրինակ՝ որքան էլ Արայիկ Հարությունյանը խիստ անընդունելի ֆիգուր լինի ԱՀ նախագահի պաշտոնի համար, բայց հիմա նոր ընտրություններ իրականացնելը նոր պատերազմի կարող է հանգեցնել: Բացի այդ, չմոռանանք մի կարևոր հանգամանքի մասին, ըստ որի, հիմա ՌԴ-ն է հանդիսանում արցախահայության անվտանգության երաշխավորը»:

Շարունակելով՝ քաղաքագետը հավելեց. «Հաշվի առնելով, որ Թուրքիայի հետ փոխհարաբերություններ հաստատելու տերպետրոսյանական ձգտումներին, իրենց ընկալմամբ, խանգարում է արցախահայությունն իր փոքր հայրենիքով, որը կարողացան ազատագրել, ապա տրամաբանական է, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար պետք է ֆունդամենտալ կերպով փակել Արցախի էջը: Այս իշխանությունները փակում են Արցախի էջը: Չմոռանանք նաև այն, որ իրենք հրաժարվեցին Արցախի հարցերով հանձնաժողով ստեղծել: Սա ևս փոքր, բայց իրողությունների շատ խոսուն դրսևորում է»:

Ինչ վերաբերում է ապաշրջափակման հնարավորությունների վերաբերյալ դիտարկումներին, քաղաքագետը երկու հանգամանքի մասին նշեց. «Պատերազմը, ամեն դեպքում, կասեցվել է ու կասեցվել է ռուսական կողմի գործուն ջանքերի շնորհիվ: Դրանից հետո ռուսական կողմը պետք է որոշակի համակարգեր ձևավորի տարածաշրջանում՝ այն որոշակի կանխատեսելիության շրջանում պահելու նպատակով: Երկրորդ՝ մինչև անգամ 2020 թ. սեպտեմբերի 27-ը ցանկացած տրամաբանող մարդու համար ակնհայտ էր, որ կոմունիկացիաները վաղ թե ուշ բացվելու են, բայց խնդիրն այն է, թե մենք ի՞նչ գին ենք վճարում դրա համար: Վճարելո՞ւ ենք այն գինը, որն ուզում է Ադրբեջանը: Այսինքն, Հայաստանի տարածքով միջա՞նցք է լինելու, որից հայկական կողմը ոչ մի տնտեսական օգուտ չի ստանալու, ավելին՝ այդ միջանցքը չի վերահսկվելու հայկական ուժերի կողմից: Արդյո՞ք սա այն գինն է, որ մենք պետք է վճարենք և այն գինն է, որ մեզ ձեռք է տալիս: Բացի այդ, շատ նուրբ պահ կա:

Վերջերս Սյունիքում ճանապարհ փակեցին, և ի՞նչ տեղի ունեցավ. Իրանի հետ Հայաստանի միջպետական ճանապարհը փակվեց: Եթե տեղի ունենա մի գործընթաց, որի շրջանակում մենք ադրբեջանական կողմի հետ կփոխանակենք անկլավները, կստացվի, որ ՀՀ ճանապարհները դեպի Վրաստան և դեպի Իրան կգտնվեն ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Մեծ հաշվով, մենք իրականում էլ ավելի մեծ շրջափակման մեջ ենք հայտնվելու, ավելին՝ անգամ տասնամյակներ գործող կոմունիկացիաները, որոնք կան, իրենց գործել-չգործելը կախված է լինելու ադրբեջանական կողմի կամքից, ցանկությունից, օրվա տրամադրությունից: Այս իշխանությունները, միգուցե ադրբեջանական կողմի հետ համաձայնեցված, տանում են մի իրավիճակի, որ մեզ համար այլընտրանքային ճանապարհներ չլինեն, ու ստիպված օգտագործենք ադրբեջանական և թուրքական կոմունիկացիաները: Մեր հիմնական խնդիրը սա է:

Հիմա էլ մարդկանց խաբելու համար ասում են՝ Արծվաշենը հետ կբերենք: Ե՞վ: Էմոցիոնալ տեսանկյունից, այո, հետ բերեցինք, բայց եթե հարցին ռացիոնալ տեսանկյունից ենք նայում, ո՞վ է այնտեղ ապրելու, մարդկանց տանելու ենք, ասենք՝ այստեղ ապրեք, սա հայկական տարածք է, բայց ադրբեջանցինե՞րն են վերահսկելու: Մեծ հաշվով, խոսքը ոչ թե ապաշրջափակման, այլ ավելի շրջափակման մասին է: Էլ ավելի մեծ խնդիրներ են մեզ համար ստեղծվելու ու տնտեսական բարդ խնդիրների առաջ ենք կանգնելու: Ես վերադառնամ իմ սկզբնական խոսքին՝ մենք շարունակում ենք քայլել դժոխքով, ու այդ քայլարշավի վերջը չի երևում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Այս մարդիկ հաճույք են ստանում Հայաստանի սուվերեն տարածքները ծվեն-ծվեն անելուց․ Գառնիկ ԴավթյանՀենց սա է մեր տարբերությունը՝ Փաշինյանը ցանկանում է կործանել Տիգրանաշենը, իսկ մենք ցանկանում ենք զարգացնել հայկական Տիգրանաշենը ․ Անուշ ՄիզոյանԿայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով Մեր քաղաքացիները ճռռում են բանկային բարձր տոկոսների տակ․ Լիանա ՄանուկյանԻրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Քեշմ կղզու երկնքում ամերիկյան MQ-9 անօդաչուի ոչնչացման մասին 2024 թվականի ընտրություններից հետո Թրամփի կարողությունն աճել է 2,7 միլիարդ դոլարով. Forbes Յունիբանկի Թեժ հեռախոսակապի կենտրոնն աշխատանքային օրերին գործում է շուրջօրյա Ռուսական ուժերը ռեակտիվ անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Կիեւի վրա Վթար․ գազ չի լինի անորոշ ժամանակ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղմանն առնչվող հարցեր ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պնդում է, որ ռուսական հետախուզական ծառայությունները ծրագրել են ռուս ընդդիմադիր գործիչների սպանություններ և դիվերսիաներ Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում Ռալֆ Յիրիկյանը Առաջնորդության դպրոցի մասնակիցների հետ քննարկել է ժամանակակից առաջնորդության մարտահրավերներըՄաhաgել է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարի Էդուարդ Շախիկյանը Ծնողները խնջույքի ժամանակ 5-ամյա որդուն թողել են մեքենայում․ երեխան մահացել էԴպրոցի հիմնական նպատակը հոգևոր և ազգային արժեքներով քաղաքացի դաստիարակելն է. Ցոլակ ԱկոպյանԼոս Անջելեսում ուղղաթիռի կործանման վայրում հայտնվել է տեղի բնակչուհի Ալյոնա Սևանեսյանը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը արգելափակել է Թրամփին իմպիչմենտի ենթարկելու նոր փորձը ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են Իրաքյան Քուրդիստանում բազա ստեղծել Իրանի դեմ գործողությունների համար.Ղալիբաֆ 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա սեպտեմբերի 17-ինՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է Իրանի դեմ պшտերազմը դադարեցնելու պահանջով բանաձև Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Հայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել․ տեսանյութ Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիան խորանում է․ Սաուդյան Արաբիան ստիպված է ապավինել սեփական ուժերին․ Արտակ ԶաքարյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 5 մարզերում ՆԳ նախարարի հրամաններով ՆԳՆ և ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի զույգերը հայտնի են Տղամարդը փորձել է սպանել լացող 2-ամյա որդունԿայուն զարգացում` հաշվետվությունից դեպի ավելի պատասխանատու կառավարման համակարգՍուրեն Պապիկյանն այցելել է Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան Վաղն էլ կասի՝ եթե Ջերմուկը չտանք, պատերազմ կլինի. Ավետիք Չալաբյան Որոնք են ՀԷՑ-ի պլանային անջատումների հիմնական պատճառները ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով պահանջում է դադարեցնել Իրանի հետ պատերազմը WSJ. ԱՄՆ-ն ձգտում է տիեզերքի ռազմական օգտագործումը դարձնել սովորական պրակտիկա Փաշինյանը փոխվարչապետին ուղարկում է արձակուրդ Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ