Ծիծեռնակաբերդի խճուղում բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ կա 4 տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 7-ին, ժամը 01:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» զվարճաառևտրային համալիրից դեպի Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող հատվածում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներից մեկը հոսպիտալացվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և 3 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



