«Թալիբանը» հայտնել է նոր կառավարության կազմը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թալիբանը» հայտարարել է նոր կառավարության կազմի մասին: «Թալիբան»-ի պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մոջահիդը հայտարարել է, որ շարժման քաղաքական թեւի անդամ մոլլա Աբդուլ Հաք Վասիկը նշանակվել է Աֆղանստանի հետախուզության նախարար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աֆղանստանի վարչապետի պաշտոնակատարը մոլլա Մոհամմադ Հասան Ախունդն է:
Նոր կաբինետի ղեկավարի տեղակալը մոլլա Աբդուլ Հանի Բարադարն է:
Պաշտպանության նախարարը՝ «Թալիբան»-ի հիմնադրի որդի Մուհամմադ Յակուբ Մոջահիդը:
Ներքին գործերի նախարարը՝ «Հաքքանի ցանց»-ի հիմնադրի որդի Սիրաջուդին Հաքքանին:
Մշակույթի եւ տեղեկատվության նախարարը՝ Զաբիհուլլահ Մոջահիդը:
Արտաքին գործերի նախարարը՝ մոլլա Ամիր Խան Մութթակին:
Հետախուզության նախարարը՝ Աբդուլ Հաք Վասիկը:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



