Բելառուսում քիմիայի օլիմպիադաների հաղթողը 17 տարեկանում տանը թմրանյութեր է արտադրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲելառուսում Գրոդնոյի քննիչները քրեական գործ են հարուցել շրջկենտրոնի 17-ամյա բնակչի դեմ՝ թմրանյութերի արտադրության և վաճառքի համար, նրան սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:
Sputnik-ին Բելառուսի ՆԳՆ-ից հայտնել են, որ 17-ամյա տղայի բնակարանում հայտնաբերվել է թմրանյութերի արտադրության լաբորատորիա:
Նշվում է, որ բնակարանում խուզարկության ժամանակ առգրավվել է 500 գրամ հոգեմետ դեղամիջոց, այդ թվում՝ մարիխուանա, որը դեռահասն ինքն է օգտագործել: Նա ինտերնետ շուկայի միջոցով վաճառել է սինթետիկ թմրանյութեր:
Ձերբակալվածի դեմ քրեական գործ է հարուցվել:
Քննիչները նաև պարզել են, որ կալանավորը դպրոցում քիմիա է սիրել և բազմիցս դարձել է թեմատիկ օլիմպիադաների դափնեկիր:
«Նա ձեռք բերած գիտելիքներն օգտագործել է սինթետիկ թմրանյութեր արտադրելու համար՝ հետագայում թմրանյութերի վիրտուալ շուկայում վաճառելու նպատակով: Նրա տանը հայտնաբերվել են սինթետիկ թմրանյութեր և պրեկուրսորներ ստանալու համար տարբեր սարքեր, ինչպես նաև անձնական օգտագործման մարիխուանա», - ասել են ոստիկանությունից: