Իրան. Առանց վիզայի ԱՄՆ այցելության սահմանափակումը հակասում է միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆոր օրինագծով նախատեսվող առանց մուտքի թույլտվության ԱՄՆ այցելելու սահմանափակումներն այն անձանց համար, որոնք այցելել են Իրան, որոշակիորեն հակասում են Թեհրանի եւ «վեցնյակի» միջեւ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրին: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին:
«Օրենքը, որը ստորագրել է Օբաման, հակասում է «Համատեղ համապարփակ գործողությունների պլանին»: Այդ օրենքն, անկասկած, բացասաբար կազդի տնտեսական, մշակութային, գիտական ու զբոսաշրջային ոլորտների վրա»,-հայտարարել է Արակչին:
ԱՄՆ-ը խստացրել է սահմանային վերահսկողությունը. նոր օրենսդրության համաձայն, 38 երկրների քաղաքացիների համար, որոնք նախկինում առանց վիզայի այցելել ԱՄՆ, որոշակի սահմանափակումներ կկիրառվեն: Ասենք, եթե այդ երկրներից որեւէ մեկի քաղաքացին վերջին 5 տարում եղել է Իրանում, Սիրիայում, Իրաքում եւ Սուդանում, պետք է անպայման մուտքի թույլտվություն ստանա ԱՄՆ այցելելու համար: Այս օրենքը ԱՄՆ նախագահը ստորագրել է նախորդ ուրբաթ:



