Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել. Արցախի ԱԻՊԾ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



