Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱՄՆ-ում վախճանվել է Շանթ Հարությունյանի հայրը՝ Շահեն Հարությունյանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան էջում «Երկու խոսք իմ ավագ ընկերոջ մասին» վերտառությամբ գրառման մեջ նշում է.

«Ամերիկայի միացյալ նահանգներում վախճանվել է խորհրդային տարիների քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանը։ Նա 84 տարեկան էր։

Նրա կյանքի ու գործունեության մասին մոտավոր պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է մտովի տեղափոխվել խորհրդային իրականություն։ Երիտասարդները դա անել չեն կարող, որովհետեւ չգիտեն, թե ինչ իրականություն էր դա։ Մեծահասակները կարող են։ Կարող են նաև օգնել երիտասարդներին։ Շահեն Հարությունյանն իր գործունեությունը ծավալել է ծանր իրականության պայմաններում, ենթարկվել է հետապնդումների, քանիցս կալանավորվել ու բանտարկվել է, բայց չի ընկրկել ու պատվով է դուրս եկել իրեն բաժին հասած փորձություններից։

Նրա գործունեության առաջին շրջանը, որ սկսվել է 1963-ին ու ձգվել մինչեւ 1966՝ ազգային-հայրենասիրական է եղել։ Այդ տարիներին այս կարգի գործունեությունը, որը խորհրդային իշխանությունների կողմից չէր խրախուսվում ու դատապարտելի էր՝ տարածված երեւույթ էր։ Այդ շրջանում է հայկական միջավայրում սկսվում խոսակցությունը եղեռնի, ռուսաֆիկացիայի, կորսված տարածքների, ազգային արժանապատվության մասին։

Նա 1965-ի ապրիլի հզոր ցույցի կազմակերպիչներից մեկն էր։ Այսօր բոլորը գիտեն ցույցի մասին, բայց կազմակերպիչներին չգիտեն։

1966-ին փոխվում է Շահեն Հարությունյանի պայքարի բնույթը։ Սա պատահական չէր։ Այս թվականը շրջադարձային է նաեւ Հայաստանի նորագույն պատմության մեջ։ 1966 թ․ հոկտեմբերին Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանը եւ Շահեն Հարությունյանը ստեղծում են Հայաստանի անկախության համար պայքարող Ազգային միացյալ կուսակցությունը։ (Մեր ժամանակակիցները դեռ չեն հասկացել այս պատմական իրադարձության կարեւորությունը։ Գալու է այն հասկանալու ու գնահատելու ժամանակը)։

Այս կետից սկսվում-շարունակվում է Հայաստանի անկախության համար պայքարը։ Շահենը առաջամարտիկներից ու կազմակերպիչներից էր։ Իր գործունեության համար նա դատապարտվել է 1969-ին, ապա 1978-ին, իսկ 1986-ին նա զրկվեց խորհրդային միության քաղաքացիությունից ու ԱՄՆ տեղափոխվեց։

Շահենը միշտ բողոքում էր, որ ժամանակ չի գտնում եւ հուշեր չի գրում։ Ինչ որ պահի սկսել էր, ապա ընդհատել։ Ինչ-ինչ գրառումներ, գուցե, ունի։ Լավ է, որ ես իմ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» գրքի համար նրան ձայնագրեցի ու հրապարակեցի։

Նա հաճախ է հիշվում նաեւ իմ «Քաղբանտարկյալի պատմությունը» գրքում։ Այլ կերպ լինել չէր կարող։ Նա մեր նորագույն պատմության կերտողներից ու վկաներից է»:

ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում Ի՞նչ է անհրաժեշտ 2027-ի և ապագա տնտեսական մոդելի համար. Հրայր ԿամենդատյանԳեղեցկության թագուհին մահացավ 35 տարեկան հասակում՝ անհասկանալի հանգամանքներումԹուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել