Նավթի համաշխարհային գները որեւէ դինամիկա չեն դրսեւորում
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆավթի համաշխարհային գները հինգշաբթի առավոտյան որեւէ դինամիկա չեն դրսեւորում հիմնական ապրանքանիշերի համար պահուստների վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, ներդրողները եւս մտահոգված են նոր կորոնավիրուսով, վկայում են աճուրդների տվյալները:
Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինն աճել է 0.23 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 72.77 դոլարի, WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 0.12 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 69.22 դոլարի:
Հինգշաբթի առավոտյան նավթային ներդրողները գնահատում են մի շարք վիճելի գործոններ: Այդպես, ըստ Նավթի ամերիկյան ինստիտուտի (API), սեպտեմբերի 3-ի դրությամբ նավթի պաշարներն ԱՄՆ-ում նվազել են 2.9 միլիոն բարելով: Ընդ որում, վերլուծաբանները 3.8 միլիոն բարելի անկում էին ակնկալում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



