Հայաստանում կապիտուլյանտների «թեթև ձեռքով»առաջ է մղվում պանթուրքիզմի օրակարգը. Էդուարդ Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Հայաստանը «թուրքական վիլայեթ» դարձնելու գործընթացը գործնական «ռելսերի» վրա է դրվում։
Այլեւս պաշտոնական Երեւանի բառամթերքից բացակայում են «Արցախի անկախությունն այլըտրանք չունի»,«Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմության հետ», «պայքար թուրքական ժխտողականության դեմ» եւ վերջապես «Շուշին ու Հադրութը օկուպացված են Ադրբեջանի կողմից» եզրույթները։
Փոխարենը հրապարակ են նետվում «Թուրքիայից կան դրական ազդակներ»,«մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ նման խոսակցության», «ապաշրջափակում եւ խաղաղասիրություն» ,«դեմարկացիա» ու «դելիմիտացիա» հասկացությունները։
Այս հակահայկական ծրագրից ուշադրությունը շեղելու համար ռեժիմը նոր «պայքար» է բեմադրելու «կոռուպցիայի դեմ»,որին հասարակությունը ինքնամոռաց ծափահարելու է։
Տեսարաններ,տեսարաններ…
Իսկ արդյունքում մսխվում են մեր 30-ամյա անկախության բոլոր ձեռքբերումներն ու Հայաստանում սահուն հաստատվում է «թուրքական օրակարգը»։
Դաժան է հնչում ,բայց սա է իրականությունը։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



