Վրաստանում զինված տղամարդը ներխուժել է բանկի տարածք
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի Կախեթի մարզի Քվարելի քաղաքում զինված տղամարդը ներխուժել է Վրաստանի բանկի մասնաճյուղ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ հայտարարությունը:
«ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են Քվարելիի Չավչավաձե փողոցում: Նախնական տեղեկության համաձայն՝ զինված տղամարդ է ներխուժել բանկի մասնաճյուղ: Ոստիկանության աշխատակիցները հաղորդում ստանալուց անմիջապես հետո մեկնել են դեպքի վայր»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Երկրի ՆԳՆ-ից հայտնում են, որ իրականացվում են բոլոր անհրաժեշտ օպերատիվ և անհապաղ միջոցառումները:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



