Թբիլիսիի օդանավակայանում ծեծել են Կիեւից վերադարձած ընդդիմադիր պատգամավորին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիի միջազգային օդանավակայանում դեկտեմբերի 21-ի առավոտյան ծեծել են ընդդիմությունից Վրաստանի խորհրդարանի պատգամավորին Լեւան Բեժաշվիլիին, որը վերադարձել Էր Կիեւից, տեղեկացնում Է«Արմենպրես»-ը:
«Երկու անհայտ անձինք օդանավակայանում սկսեցին վիրավորել ինձ, իսկ հետո հարձակվեցին ինձ վրա: Կարծում եմ, որ այդ հարձակումը կարող Է քաղաքական դրդապատճառներ ունենալ»,-ասել Է Բեժաշվիլին լրագրողներին:
Պատգամավորի տվյալներով՝ օդանավակայանում իր վրա հարձակված անձինք ձերբակալված են ոստիկանության կողմից: «Ուզում եմ հավատալ, որ ինձ վրա հարձակված քաղաքացիներին բաց չեն թողնի՝ հարկադրելով նրանց միայն վարչական տուգանք վճարել»,-հավելել Է պատգամավորը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



