Ռուս զինծառայող է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում հումանիտար օգնություն տեղափոխող ավտոշարասյան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ռուս զինծառայող, Ռիա Նովոստիի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ռումբը պայթել է Հոմս նահանգում ռուսական ռազմական ոստիկանության ճանապարհին:
Մեքենայով ընթացող ռուս զինծառայողը ստացել է լուրջ վնասվածքներ, որոնցից մահացել է՝ չնայած ցուցաբերված բժշկական օգնությանը:
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մահացած զինծառայողի ընտանիքին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օգնությունն ու աջակցությունը», - հավելվում է հաղորդագրության մեջ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



