Դաղստանում երկու գրոհայինի են չեզոքացրել. տեսանյութ է հրապարակվել դեպքի վայրից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւժայինները հատուկ գործողություններ են իրականացրել ՌԴ կազմում ընդգրկված Դաղստանի Հանրապետության Բույնակսկի շրջանում, որի ընթացքում երկու զինված տղամարդու են ոչնչացրել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովն:
Հանձնաժողովը նաև տեսանյութ է հրապարակել գրոհայինների դեմ իրականացված հատուկ գործողություներից: Ներկայացված կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները գիշերը դուրս գալիս այն վայր, որտեղ թաքնվել էին զինված խմբերը: Փոխհրաձգությունից հետո այնտեղ փամփուշտներ և նռնակներ են հայտնաբերվել:
Գրոհայիններին հայտնաբերել են լեռնային զանգվածում: Նրանց առաջարկել են հանձնվել, սակայն վերջիններս կրակ են բացել և շուտով չեզոքացվել են:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



